Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գնաճ է սկսվել նաև Արցախում. կառավարությունն անգործության է մատնված

Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրանքատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը։ Գնաճ նկատվում է նաև արցախյան խանութներում։ Արդեն թանկացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ։

Արցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում և, բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաև Արցախին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա։ «Եթե գումարենք սրան ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրները, ապա կտեսնենք նաև, որ Ստեփանակերտի խանութներում սնունդը որոշակիորեն ավելի թանկ է, քան Երևանի խանութներում»,- ընդգծեց Խանումյանը:


Ինչ վերաբերում է այդ թանկացումների ֆոնին Արցախի կառավարության ձեռնարկած քայլերին, ապա Խանումյանը նշեց, որ Արցախի կառավարությունը բացարձակ անգործության է մատնված այդ հարցում և շարժվում է նույն՝ Հայաստանի կառավարության տրամաբանությամբ. «Այս հարցում, կարծում եմ, կառավարությունն անգործության է մատնված: Թանկացումների ազդեցությունը կարելի էր կրճատել թոշակների և պետական ոլորտի աշխատավարձերի բարձրացմամբ, որովհետև Արցախում տնտեսական աճն ավելի մեծ է, ավելին՝ երկնիշ տնտեսական աճ գոյություն ունի, սակայն կառավարությունը հետևում է Երևանի քայլերին՝ թոշակները և պետական ոլորտի աշխատավարձերը բարձրացնելու հարցում: Այսինքն՝ վերջին տարիներին նման բարձրացում տեղի չի ունենում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ 2018-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի պատճառով Հայաստանում 800-ից ավելի ապրանքի գին թանկանալու է, Հայաստանի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների պատճառով հունվարից Հայաստանում թանկանալու է նաև բենզինը, խմիչքը, սիգարետը, սեղմած գազը։ Հայկ Խանումյանի խոսքերով՝ այս թանկացումները ևս կազդեն Արցախի վրա նույն պատճառով, որ Արցախն ամբողջությամբ գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում։ «Ինչ վերաբերում է «տնտեսության վրա ազդող բացասական գործոններին, ապա այստեղ պետք է նշեմ Հայաստանում առկա մենաշնորհները, որոնք ուղղակի քայքայիչ նշանակություն ունեն բարեկեցության համար, այդ թվում նաև արցախցիների, քանզի այդ ապրանքատեսակների վերջնական սպառողը նաև արցախցիներն են»,- եզրափակեց Հայկ Խանումյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում