Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի երջանկության նախարար Լալ Սինգհ Արյան կասկածվում է սպանության մեջ, հետախուզման մեջ է: Այս մասին հայտնում է New York Post-ը:
«Նրան ոստիկանությունն է փնտրում: Մենք համոզված ենք, որ կկարողանանք ընկնել նրա հետքի վրա»,- ասվում է տեղի իշխանությունների հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դատարանն արդեն նախարարին ձերբակալելու արտոնագիր է տվել:
Արյան մեղադրվում է 2009 թ. ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության մեջ: