ԱՄՆ-ը համոզված է, որ Էր-Ռիյադի ուղղությամբ եմենցի հութի ապստամբների արձակած հրթիռն իրանական ծագում ունի: Այս մասին հայտնում է economistua.com-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, ով իր հայտարարությունը հաստատել է հրթիռի բեկորները ցուցադրելով:
«Ինչպես գիտեք՝ մենք հաճախ չենք գաղտնազերծում այսպիսի ռազմական սարքավորում՝ տեղում այսպես հավաքված, բայց այսօր մենք ոչ սովորական քայլ ձեռնարկեցինք՝ այն բացահայտորեն այստեղ ցույց տալով: Մենք դա արեցինք միակ նպատակով՝ իրանական ռեժիմին թույլ չտալու համար շարունակել իր հակաիրավական վարքը»,- ասել է Հեյլին:
Ամերիկյան կողմի վարկածը, ըստ ամերիկացի դիվանագետի, «համոզիչ կերով ապացուցում է» ՄԱԿ-ի վերջերս հրապարակված զեկույցը, որը հաստատել է, որ Իրանը զինում է Եմենի ապստամբներին: ԱՄՆ-ում նաև կարծում են, որ Իրանը մտադիր է Հյուսիսային Կորեայի ճանպարահով գնալ: