Շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է։ Այս մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարելու ցանկությունը։
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը մի քանի անգամ ասել է, որ պատրաստ է շարունակել զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ժամանակը դեռ չի եկել։ Երբ կգա, կհայտարարեմ։ Մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է։ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ մեզ համար շատ ընդունելի անձնավորություն է։ Պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Ես փնտրողներին նկատի ունեմ։ Կգա ժամանակը, կհայտարարենք մեր որոշումների մասին»։