Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում։ Տևական ժամանակ առաջ, դրանց տեղադրումից հետո, երկու-երեք փորձ եղան, որոնք ձախողվեցին մեծ կորուստներով, և այժմ, այո, դիվերսիաների հնարավորությունը նվազել է»,- նշեց նախագահը:
Նախագահի խոսքով, բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է նոր սպառազինություններով, կառուցվածքային փոփոխություններ են եղել. «Հավատացած եղեք, որ ունենք կոնկրետ քայլեր, որ կբացառեն այլ գործողություններ ևս։ Երբ ասում էինք, որ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կբացառվեն այլ գործողություններ ևս»։