Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել: Եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել:»,- ասել է նա:
Հարցին, թե 2018թ. հունվարի 1-ից 900 ապրանք կարող է թանկանալ, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճի առումով, ո՛չ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով»: