ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտնել է Իրանին և իրանական իշխանությունների գործողություններին դիմակայելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ մտադրության մասին: Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ նա նաև Իրանին մեղադրել է ՄԱԿ ԱԽ բանաձևերի խախտման, ահաբեկչությանն աջակցության և «տարածաշրջանում ագրեսիվ վարքի» մեջ: