Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի Գլխավոր շտաբերի ղեկավարներ Հուլուսի Աքարը և Ուսման ալ-Հանմին հինգշաբթի Անկարայում հանդիպել են Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանար Քերթիս Սքապարոտիի և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելի հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցեր, նաև ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումները: Քննարկվել է նաև, թե ինչպես թույլ չտալ Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի վերածնունդը: