Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

«Գրեմմի» մրցանակին առաջադրվելը Մանսուրյանի և Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է

«Գրեմմի» երաժշտական մրցանակին առաջադրվելը Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց երկու մաեստրոների համար` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, դեսպանների, արվեստագետների մասնակցությամբ:

«Մեր խոնարհումն ու հարգանքն ենք փոխանցում մեր սիրելի երկու մաեստրոներին: Այս մարդիկ ճակատագրի բերումով ծնվել են արտերկրում, սակայն հոգու կանչով և գիտակցությամբ վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում են երաժշտության հրաշքները: Աստված մեր երկու մաեստրոներին տվել է արվեստի շնորհը»,-ասաց Ամիրյանն  ու հավելեց` մեզ մնում է միայն սպասել մրցանակաբաշխությանը և հուսալ, որ մեր միավորված ցանկություններն իրականություն կդառնան:

Տասնյակ մեր հայրենակիցներ նոմինացվել և արժանացել են«Գրեմմի»  մրցանակի ժամանակի ընթացքում: «Գաղափար առաջացավ «Գրեմմի» -ի արժանացած մեր հայրենակիցների հետ համերգային ծրագիր կազմակերպել՝ աշխարհին փոխանցելու խաղաղության , սիրո պատգամը»,-նշեց Ամիրյանը:

Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ևս նշանակալի համարեց իրադարձությունը, քանի որ մրցանակի է ներկայացվել միանգամից երկու հայ երաժիշտ: «Օրբելյանն իր հրաշալի նվագախմբային գործունեությամբ է հասել հաջողության` իբրև դիրիժոր, ես իբրև ստեղծագործող երաժիշտ: Օրբելյանն առաջադրվել է բարեկամական համատեղ աշխատանքի  արդյունքում: Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Սա մեր ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է: Մրցանակին սպասող ինձ նման 4 մարդ ունեմ կողքիս, և Կոնստանտին Օրբելյանն անշուշտ այդ շարքում է»,-ասաց Մանսուրյանը:

Մանսուրյանն անկեղծացավ՝ առաջին անգամը չէ, որ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին:  Ներկացված է եղել նաև 2004-ին Քիմ Քաշքաշյանի հետ: Սակայն այն ժամանակ այսպիսի մեծ իրադարձություն չի եղել: «Չստացանք մրցանակ, ինչը կարող է պատահել նաև այս անգամ, թեև գերադասելի է, որ լինի: Պետք է լինել սթափ և հանդուրժող: Չեմ ուզում հուսալ, ապրումներ ունենալ: Երիտասարդների համար այն անսպասելի մեծ ուրախություն կլինի, իմ տարիքի համար` ոչ այնքան»,-նշեց մաեստրոն:

Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն իսկապես հուզիչ համարեց Մանսուրյանի հետ կանգնել հայկական դրոշի ներքո, հայկական մշակույթի համար: «Մրցանակն առաջադրվեց այն օրը, երբ Դմիտրի Խվորոստովսկուն հողին հանձնեցին Մոսկվայում: Ցավալի է: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հասցնել գործը, ներկայացնել ողջ աշխարհում: Կհուսանք և կսպասնենք հունվարի 28-ին` մրցանակաբաշխությանը» ,-ասաց Օրբելյանը և շնորհակալություն հայտնեց ներկաներին աջակցության համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ևս շնորհավորեց երկու մաեստրոներին իրենց ձեռքբերումների համար: «Նրանք տաբեր մշակույթների մաս են եղել` ռուսական, ամերիկյան և, իհարկե, հայկական, և ներկայացնում են այս երեք հզոր մշակույթները: Անչափ ուրախ եմ, որ մաեստրոներն առաջադրված են որպես մրցանակի հավակնորդներ: Լիահույս եմ, որ կարժանանան մրցանակի» ,-ասաց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում