Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Իշխանության դեմ պատրաստվող ահաբեկչության գինն իշխանության ներսում

Կամ հասարակությունն է վարժվել արդեն նախապատրաստվող կամ կատարված ահաբեկչական կամ զինված այլ բնույթի գործողություններին Հայաստանում, կամ հանրությունը շարունակում է դրանց վտանգն ընկալել ոչ բավարար լրջությամբ և դրանց մասին տեղեկությունները, նախ և առաջ, անցկացնել իշխանության հանդեպ բացասական, մերժողական վերաբերմունքի և իշխանության ոչ լեգիտիմության պրիզմայով, ըստ այդմ նաև վերաբերվել այդ տեղեկություններին թերահավատությամբ: Այսպես թե այնպես, ահաբեկչության պլանավորման մասին ԱԱԾ հայտարարությունը, որ եղավ նախօրեին, Հայաստանում չառաջացրեց առանձնակի իրարանցում, լարվածություն, տագնապ: Իսկ ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր ոմն Ռ.Ք.-ի, որը ԱՄՆ քաղաքացի է, բնակվում է այնտեղ, և փորձել է համացանցի կեղծ պրոֆիլի միջոցով հավաքագրել հանցակիցներ, որպեսզի Հայաստանում իրականացնի պետական վիճակն ապակայունացնող, տագնապ, խուճապ, ահ և անկառավարելիություն ստեղծող գործողություններ: Այդ մասին հայտարարող ԱԱԾ-ն հայտարարել էր նաև, որ դիմել է ԱՄՆ իրավապահներին՝ հանցագործության համար մեղադրվողին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Հայաստանում էլ փնտրվում են նրա հանցակիցները:

Ինչպիսի ընթացք կունենա գործի իրավական կողմը, մնում է հետևել, ուշադիր լինելով բովանդակային ամեն մի մանրուքի հանդեպ, քանի որ խնդիրը նաև ունի քաղաքական մեծ նշանակություն՝ ելնելով թե՛ ներքաղաքական, ներիշխանական ներկայիս փուլի կարևորությունից, թե՛ նաև այն հանգամանքից, որ փաստորեն իրադարձությունների զարգացմանը պաշտոնապես ներգրավված է նաև ԱՄՆ իրավապահ համակարգը: ԱԱԾ հայտարարությունից հետո թե՛ մամուլը, թե՛ փորձագետները գրեթե անմիջապես սկսեցին իրավիճակը համեմատել վերջին երկու տարիներին Հայաստանում եղած այդօրինակ աղմկոտ առնվազն չորս գործեր, համեմատություններ անցկացնել դրանց հետ, առաջին հերթին, իհարկե, զուտ քաղաքական ասպեկտի, շարժառիթի, ֆոնի և ազդեցության մասով: Խոսքը Նորք-Մարաշի զինված խմբի գործի մասին է, «Սասնա ծռեր»-ի և ՊՊԾ գնդի գրավման, Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի, և չորրորդը՝ նոր գործը:

Արվել են, և թերևս կարվեն այդ ամենը համեմատող, տարբերություններ կամ ընդհանրություններ մատնացույց անող վերլուծություններ, մեկնաբանություններ: Դրանք թերևս հնարավոր է համալրել ևս մեկով, որը ավելի շուտ ընդհանրության մասին է: Նախորդ բոլոր երեք դեպքերը, իշխանության համար լինելով տարբեր աստիճանի մարտահրավեր, ունեցան մեկ ընդհանուր այսպես ասած ազդեցություն՝ դրանց բոլորի արդյունքն այն էր, որ իշխանության ներսում տեղի ունեցան վերադասավորումներ, որոշակի փոփոխություններ, որոնք էլ իրենց հերթին բերում էին Սերժ Սարգսյանի դիրքերի ամրացման: Դժվար է ասել, այստեղ Սերժ Սարգսյանն էր ավելի լավ «շախմատ» խաղում, թե՞ ավելի վատ էին «խաղում» նրանք, ովքեր պլանավորում էին ֆորս-մաժորային զարգացումներ:

Համենայնդեպս, թե՛ Նորք-Մարաշի խմբի բացահայտումից հետո, որը նախորդել էր սահմանադրական հանրաքվեին, թե՛ ՊՊԾ գնդի գրավումից հետո, որը տեղի էր ունենում ղարաբաղյան խնդրում Ապրիլյան պատերազմի և դե ֆակտո դրա «հետցնցումների» ֆոնին, թե՛ «Իգլա»-ի համատեքստում ակնառու էր, որ բոլոր այդ խնդիրներից Սերժ Սարգսյանը կարողանում էր դուրս գալ իշխող համակարգում իր դիրքերը ամրապնդելով, և, որպես կանոն, այդօրինակ միջադեպերը հանգեցնում էին կամ հրապարակային պաշտոնանկությունների և զտումների, ընդհուպ վարչապետի մակարդակով՝ Հովիկ Աբրահամյանի հեռացումը, որն իշխող համակարգում Սերժ Սարգսյանի պլաններին մրցակից լինելու թերևս միակ կենսունակ պաշտոնյան էր, կամ ուղղակի, այսպես ասած, ուժերի հարաբերակցության փոփոխության:

Ահա այդ նախադեպերի պարագայում, ներկայումս հարց է առաջանում, թե 2018 թվականի գարնանն ընդառաջ հայտարարված բացահայտված ահաբեկչության հանգամանքը ինչ փոփոխությունների է բերելու իշխանության ներսում: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրից հետո կանխատեսել էինք, որ Սերժ Սարգսյանն ավարտելով արտաքին քաղաքական որոշակի ցիկլ, աշխուժորեն կվերադառնա ներքին կյանք: Դա տեղի ունեցավ՝ ելույթ ՀՔԾ-ում, ելույթ ՏԻՄ համակարգի առաջ, առանցքային փոփոխություն ԶՈՒ Գլխավոր շտաբում: Նաև հարց էինք տվել, թե ո՞րն է լինելու շարունակությունը: Այդ հարցը թերևս առավել արդիական ու հրատապ է դառնում ահաբեկչության վտանգի կամ պլանավորման բացահայտման մասին ԱԱԾ հայտարարությունից հետո:

Իշխող, կառավարման համակարգում ո՞ւմ վրա է «թանկ» արժենալու հերթական բացահայտումը, և ինչ դրսևորումով՝ պաշտոնանկություն, շնորհազրկում, թե՞ ավելին՝ քրեական հետապնդում: Վերջում թերևս արժե նաև խոսել մեկ այլ ընդհանրության մասին, այս դեպքում իհարկե ոչ թե Սերժ Սարգսյանի կամ իշխանության, այլ պետության համար ընդհանրության: Խոսքն այն մասին է, որ, բարեբախտաբար, բոլոր դեպքերում պետությունը զերծ է մնացել լուրջ ցնցումներից և ճակատագրական ապակայունացումից, ինչը կունենար աղետալի հետևանք, հաշվի առնելով արտաքին մարտահրավերների բազմազանությունը: Դա իհարկե ոչ միայն իշխանության գործողությունների, այլ նաև իշխանությունից խիստ դժգոհ, սակայն պետության ու պետականության ներքին, այդուհանդերձ, շատ նուրբ զգացում, գիտակցում կամ ենթագիտակցում ունեցող հանրության ողջախոհ վարքագծի արդյունքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում