Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է ճայը կերակրման ժամանակ գողանում GoPro տեսախցիկը։ Սարքի տերը կարողացել է այն գտնել միայն 5 ամիս անց։ Տեսախցիկում եղել է քաղաքի և լողափի վրայով թռչնի թռիչքի տեսագրությունը։
Դեպքը տեղի է ունեցել Նորվեգիայում։ Սկզբում տղամարդը ցանկացել է մոտիկից նկարահանել թռչունների կերակրման գործընթացը, սակայն դրանցից մեկը որոշել է հացի հետ փորձել նաև տեսախցիկը։
Տեսանյութն ավարտվում է ճայի կողմից տեսախցիկի կտցահարմամբ։ Այն արժանացել է օգտատերերի բազմաթիվ հիացական մեկնաբանություններին։