2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները և մեղադրող-դատախազները տևական ժամանակ քննարկեցին մեղադրական եզրակացությունների՝ անհատականացված լինել-չլինելու հարցը:
Ամբաստանյալները սկսեցին բանավեճի մեջ մտնել մեղադրողների հետ:
«Ուրեմն լսի՛ քեզ ինչ եմ ասում: Էս ներքեւում իրար հետ պայմանավորվե՞լ եք, որ պետք ա խանգարեք: Առավոտ լավ էիք»,-բարկացավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիլյանը:
Դատավորը սանկցիա կիրառեց Արթուր Սողոմոնյանի նկատմամբ ու նրան հեռացրեց նիստերի դահլիճից: Դատախազների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար նիստերի դահլիճից հեռացվեց նաև ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանը: