Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

«Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի խնդիրներն ու շահերը

«Ելք» դաշինքը 2018 թվականին խորհրդարանում նախագահի ընտրությանը թեկնածու առաջադրելու հարցում գործակցության համար դիմել է «Ծառուկյան» դաշինքին՝ միաժամանակ նաև կայացնելով իր թեկնածուի մասին որոշում՝ «Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանը, որը նաև «Ելք»-ի խմբակցության անդամ է:

Ինչպես է արձագանքելու թե՛ գործակցության, թե՛ թեկնածուի հարցին «Ծառուկյան» դաշինքը: Դեռևս չկա պաշտոնական արձագանք: Իհարկե, չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքը համարի, թե լինելով խորհրդարանական երկրորդ խմբակցությունը՝ թեկնածու պետք է առաջարկի հենց ինքը, ոչ թե սատարի «Ելք»-ի թեկնածուին: Ընդ որում, «Ելք»-ը կարծես թե չի էլ հայտարարել, գոնե առայժմ, որ իր թեկնածուի հարցում լինելու է անդրդվելի, և թերևս պետք չէ բացառել, որ գործակցությունը լինի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի առանցքով:

Այստեղ «Ելք»-«Ծառուկյան» ֆորմատում հետաքրքիրն անշուշտ նախագահի թեկնածուի շուրջ գործակցությունը չէ, այլ առավել երկարաժամկետ հեռանկարը: Այսինքն՝ կստացվի՞ «Ելք»-«Ծառուկյան» դաշինք գործակցություն արդեն 2022 թվականի խորհրդարանի ընտրության հեռանկարով: Բանն այն է, որ թե՛ «Ելք»-ի, թե՛ «Ծառուկյան» դաշինքի պարագայում կա 2022-ի խնդիր: Իհարկե, դրանք տարբեր բնույթի խնդիրներ են, ամեն մեկի մասով յուրովի, սակայն ընդհանուր առմամբ դրանք հանգում են 2022-ի խորհրդարանում ներկայացվածության հեռանկարին, նվազագույնը ներկայիս ֆորմատով ներկայացվածության:

Ըստ այդմ՝ այդ հեռանկարի դիտանկյունից առաջանում է գործակցության մոտիվացիոն հիմք, և այդ իմաստով «Ելք»-ի, այսպես ասած, մարտավարական, առաջին՝ լոկալ նշանակության քայլը գործնականում առավել լայն հեռանկարի քննարկման հայտ է, այսպես ասած՝ մեկնարկ, մեկնված ձեռք՝ «Ծառուկյան» դաշինքին: Այդ ձեռքին «Ծառուկյան» դաշինքի արձագանքը թերևս պայմանավորված կլինի այն ազդակներով, որ իշխող համակարգի տրանսֆորմացիայի գործընթացի առնչությամբ ունի դաշինքի առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Եթե այդ ազդակները պարունակեն քիչ թե շատ կայուն ու կանխատեսելի հեռանկար՝ համակարգում տնտեսական և քաղաքական դերակատարման որոշիչ համադրելիության կամ պարզապես ձայնի իրավունքի իմաստով, ապա «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի գործակցության առաջարկը կընդունի թերևս ոչ ավելի, քան զուտ մարտավարական ռեժիմում պահելու ակնկալիքով:

Մյուս կողմից՝ ունենալով թերևս «բուրժուադեմոկրատական հեղափոխության», այսպես ասած, նախադեպը կամ օրինակը, կամ դասը, «Ելք»-ը հազիվ թե ռազմավարական հեռանկարներ կառուցի գերազանցապես «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցության ձևաչափով: Բանն այն չէ, որ «Ծառուկյան» դաշինքը, այսպես ասած, կեղծ ընդդիմություն է և իքս պահին ենթակա է լինելու իշխանությանը: Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը ենթակա է լինելու իր, այսպես ասած, քաղաքական և տնտեսական շահին, իսկ այդ շահը սկզբունքորեն տարբեր է, օրինակ, «Ելք»-ի շահից, այն պարզ պատճառով, որ երկու ուժերը սկզբունքորեն տարբեր միջավայրային և սոցիալական հենարան ունեցող ուժեր են: Հետևաբար հնարավոր է իհարկե գտնել գեղեցիկ քաղաքագիտական հիմնավորումներ և բանաձևեր, որոնք կարող են անգամ մրցունակ լինել «բուրժուադեմոկրատական հեղափոխության» համեմատ, սակայն դրանք գործնականում կարող են ավարտվել ընդամենը փոխադարձ մեղադրանքներով՝ դավաճանության, անսկզբունքայնության, պայմանավորվածությունները խախտելու և այլ համանման բաների համար, որը, սակայն, քաղաքականությունից հանրության հերթական հիասթափությունից զատ, չի ունենալու որևէ այլ արդյունք:

Միջավայրային խախտումը Հայաստանի ոչ միայն, այսպես ասած, քաղաքաշինական, այլ նաև քաղաքական համակարգի առանցքային, խորքային խնդիրներից մեկն է: Ընդ որում, նաև իշխող համակարգի ձեռքբերումներից մեկը, որովհետև մրցակցին հաղթելու կամ նրա հանդեպ առավելություն ձեռք բերելու կարևոր գրավականներից մեկը թերևս նրան իր միջավայրից դուրս բերելն ու միջավայրային «պանդխտության» մատնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում