Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տարեսկզբի փոքր նպատակներն ու տարեվերջյան ցավալի տապալումը

Այս տարի հունվար-նոյեմբեր ամիսներին Պետեկամուտների կոմիտեն հավաքել է 1 տրիլիոն 42 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Միայն նոյեմբեր ամսին հավաքել է 106 մլրդ 449 մլն դրամ, ինչը 6 մլրդ դրամով ավելի է հոկտեմբեր ամսվա հավաքագրումներից: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա 11 ամիսներին հավաքվել է 6.9 տոկոսով կամ մոտ 68 մլրդ դրամով ավելի գումար: Հիշեցնենք, որ 2017թ. բյուջեով նախատեսված է տարվա կտրվածքով հավաքագրել 1 տրլն 135 մլրդ դրամ եկամուտներ: Այսինքն` տարեվերջյան ամսին՝ դեկտեմբերին ՊԵԿ-ը պետք է հավաքի ևս 93 մլրդ դրամ, որ կարողանա բյուջեով նախատեսված ցուցանիշն ապահովել: 93 մլրդ դրամն այս տարվա միջին հավաքագրած ցուցանիշն է, և ՊԵԿ-ը ամենայն հավանականությամբ, գոնե այդքան կհավաքի, որ այս տարվա բյուջեի եկամտային մասը կատարած լինի: Հատկապես որ հավաքագրումների տեսանկյունից դեկտեմբերը բավականին բարեբեր ամիս է`պայմանավորված ամանորյա տոների գնումներով: Մեր քաղաքացիներն ամբողջ տարին կուտակում կամ պարտք են անում Նոր տարին պատշաճ դիմավորելու համար: Եվ գնումների կտրուկ բարձրացումն ավելացնում է նաև հարկային եկամուտները:

ՊԵԿ-ի կողմից հարկային եկամուտների հավաքագրման դեպքում, սակայն, կա մի ցավոտ խնդիր: Բանն այն է, որ տարեսկզբին կառավարությունը որոշել է ճշգրտել բյուջեի եկամուտների մասը և 67 մլրդ դրամով կամ մոտ 5 տոկոսով ավելացնել այն: Այսինքն՝ տարեկան կտրվածքով ոչ թե 1 տրլն 135 մլրդ, այլ 1 տրլն 202 մլրդ դրամ հավաքի: Դժվար է ասել, թե կառավարությունն ինչի վրա է իր հույսը դրել եկամուտների հավաքագրման նման լրացուցիչ հնարավորություն ակնկալելով, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ այն չի կատարվելու: Կատարելու դեպքում ՊԵԿ-ը միայն դեկտեմբեր ամսին պետք է 160 մլրդ դրամ հավաքի, կամ գոնե նոյեմբերի ստացածից 54 մլրդ դրամ ավելի հավաքի: Դժվար թե մեր հայրենակիցներն այնքան շատ ամանորյա գնումներ կատարեն, որ ՊԵԿ-ի հավաքագրումները նման թռիչք ունենան: Եվ եթե ՊԵԿ-ին ու կառավարությանը կհաջողվի 2017թ. բյուջեով նախատեսված 1 տրլն 135 մլրդ դրամ եկամուտները հավաքել, ապա տարեսկզբին ճշգրտած թիվը հաստատ կտապալի: Դեկտեմբերին լավագույն դեպքում նոյեմբերի ցուցանիշից մի քանի մլրդ դրամ ավելի կհավաքվի, իսկ կառավարության տարեսկզբի ակնկալիքները գրեթե ամբողջությամբ կմնան թղթի վրա:

Իսկ ի՞նչ ակնկալիքներով էր կառավարությունը տարեսկզբին նման հույսեր փայփայում, ո՞ր ոլորտների վրա էր նրա հույսը, որ համոզված էր, թե այդքան ավելի գումար կհավաքի: «Կոնկրետ ոլորտ մատնանշված չէ, բոլոր ոլորտներից էլ ակնկալում ենք, քանի որ նպատակը ստվերից ավելի շատ եկամուտներ բերելն է: Բայց ես ուզում եմ նշել, որ երբ կառավարությունը հայտարարեց, չի նշել կոնկրետ այս չափով, նշել է մինչև այս չափով, և դա կախված կլինի այն հանգամանքից, թե տնտեսական զարգացումները և հատկապես հարկմանը նպաստող ճյուղերն ինչպիսի զարգացումներ կունենան: Իսկ այն հանգամանքը, որ մենք բյուջեում նշված թվից ավելի եկամուտներ ենք ունենալու, դա իրողություն է»,- պատասխանեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ չարդարացան կառավարության ճշգրտված հույսերը, և ինչո՞ւ իրականություն չի դառնա այդ 67 միլիարդի հավաքագրումը: «Դա պայմանավորված է մի շարք խնդիրներով: Երբ տարվա սկզբին նման կանխատեսում կար, հաշվի էր առնվում, թե տնտեսական զարգացումների միտումներն ինչպիսին կլինեն, և որևէ մեկը չի հայտարարել, որ դա հստակ ֆիքսված ու կոնկրետ արձանագրված մեծություն է, որը կարող է փոխվել»,- հավելեց Վ. Միրումյանը՝ խուսափելով կոնկրետ պատասխանելուց:
Այնուամենայնիվ, Վ. Միրումյանի պատասխանից որոշ բան կարելի է եզրակացնել: Օրինակ՝ այն, որ տարեսկզբին հաշվի են առել տնտեսական զարգացումների միտումները: Տարեսկզբից կառավարությունը Համախառն ներքին արդյունքի բարձր՝ 7 տոկոս աճ էր ներկայացրել: Երկրորդ եռամսյակում այն կտրուկ նվազել էր մինչև 5․5 տոկոսի, իսկ երրորդ եռամսյակում արդեն՝ 3․5 տոկոսի: Փաստորեն ՀՆԱ-ի աճը չի արդարացրել կառավարության սպասումները կամ կառավարությունը չի կարողացել ՀՆԱ-ի այնքան աճ ապահովել, որ այդ հավելյալ մուտքերն ապահովի:

Վ. Միրումյանի խոսքերից կարելի է նաև եզրակացնել, որ տնտեսական աճից զատ, կառավարությունը հույս ուներ, որ ստվերային շրջանառությունը կկրճատի, ինչի արդյունքում ՊԵԿ-ի հավաքած եկամուտները կավելանան: Ավելի շուտ, ՊԵԿ-ն ինքը պետք է այդ ստվերը հարկման դաշտ բերեր, որ կառավարության ակնկալիքներն արդարացներ: Բայց ինչպես ակնհայտ է, այդ կառույցին դա չի հաջողվել, և ՊԵԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանի հայտարարությունները, թե ինքը բոլորին հարկման դաշտ կբերի և որևէ մեկի նկատմամբ կաշկանդվածություն չունի, զուտ խոսքեր են:

Իսկ արդյոք այդ 67 մլրդ դրամն այնքան մեծ գումար էր, որ կառավարությանը չհաջողվեց հավաքել: Այն կառավարությանն ու վարչապետին, որոնք տնտեսական զարգացումների վերաբերյալ բավականին ամպագորգոռ հայտարարություն են անում: Համեմատելու համար ասենք, որ 2016թ. հարկային եկամուտները սահմանված էին 1 տրլն 129 մլրդ դրամի չափով: Փաստորեն Կ.Կարապետյանն իր առաջին բյուջեով այս տարվա համար նախորդի համեմատ ընդամենը 6 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ է նախատեսել: Շատ քիչ տարիներ կգտնենք մեր բյուջետային պատմության մեջ, որ նման ցածր ցուցանիշ նպատակադրվի: Իհարկե, տարեսկզբին վարչապետը ոգևորվել ու 67 մլրդ դրամ ավելացրել է, բայց տարեվերջին ցավով պետք է արձանագրել, որ այն չի կատարվի: Եվ լավագույն դեպքում, անցած տարվա տնտեսական ցածր ցուցանիշներից այս տարվա անհամեմատ «բարձր» ցուցանիշների պայմաններում անգամ ՊԵԿ-ն ընդամենը 10 մլրդ դրամի չափով ավելի հարկային եկամուտներ կհավաքագրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում