Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ահաբեկչության նոր գործ. շղթայի նոր օղա՞կ, թե՞ կառավարման նոր գործիք

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու, իրականացնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում մարդկանց հավաքագրելու գործընթացի բացահայտման մասին, որի համար մեղադրվում է ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք.-ն, և նրա հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: ԱԱԾ-ն հայտարարում է նաև, որ կապվել է ԱՄՆ իրավապահների հետ: ԱՄՆ իրավապահների հետ կապվելու հանգամանքը թերևս հուշում է, որ գրեթե բացառվում է, այսպես ասած, «ֆեյք» սպառնալիքի տարբերակը, այն իմաստով, որ հազիվ թե այդ բնույթի պարագայում Հայաստանի ԱԱԾ-ն կապ հաստատեր ԱՄՆ իրավապահների հետ:

Բանն այն է, որ դա ենթադրում է արդեն պատասխանատվության այլ մակարդակ՝ հատկապես, երբ գործ ունենք ոչ միայն պարզապես ԱՄՆ-ում բնակվող հայազգի անձի հետ, այլև ԱՄՆ քաղաքացի հանդիսացող:

Միևնույն ժամանակ հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայտարարվում է Ռ. Ք.-ի՝ Հայաստանի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու գործընթացի մասին: Բանն այն է, որ այդօրինակ հայտարարությունը կարող է ստիպել այդ հնարավոր հանցակիցներին թաքնվել կամ, այսպես ասած, առավել ակտիվ ջանք գործադրել թաքնվելու համար: Եվ ուրեմն տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդ մասին չբարձրաձայնվեր, ինչը գուցե առավել արդյունավետ դարձներ հանցակիցների որոնման գործընթացը:

Մյուս կողմից՝ չի բացառվում, սակայն, որ հնարավոր հանցակիցների շրջանակը լիարժեք պարզաբանված և ճշգրտված է, նրանք բոլորը գտնվում են, այսպես ասած, ԱԱԾ տեսադաշտում, և մնում է պարզապես կատարել տեխնիկական գործողությունը՝ ձերբակալել նրանց: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում կարող են տեղեկություններ հայտնվել առաջին ձերբակալությունների մասին, և այդ առումով իհարկե հետաքրքիր է այն, թե արդյոք դրանում կարո՞ղ են լինել հանրությանը հայտնի դեմքեր: Ինչպես, օրինակ, ահաբեկչության նախապատրաստման նախորդ բացահայտման դեպքում, երբ ԱԱԾ-ն հանդես եկավ Նորք-Մարաշի զինված խմբի բացահայտման մասին հայտարարությամբ:

Փաստորեն, հայտարարվում է ահաբեկչական երկրորդ «նախաձեռնության» բացահայտման մասին՝ գրեթե երկու տարի տարբերությամբ: Այստեղ անշուշտ իրավիճակը ունի քաղաքական և զուտ իրավական հարթություն: Բանն այն է, որ այդօրինակ գործերը Հայաստանում անկասկած դառնում են քաղաքական խաղաքարտ՝ հաշվի առնելով, այսպես ասած, իրավակիրառական պրակտիկան և դրա ենթակայությունը քաղաքական կոնյունկտուրային: Օրինակները բազմաթիվ են:

Ըստ այդմ, առաջին հարցերից մեկը, որ ծագում է, այն է, թե նոր բացահայտումը իշխանությունն ինչպես և ինչքանով է ծառայեցնելու իրավիճակի քաղաքական վերահսկողությանը, և այդ առումով ուշագրավ է, որ բացահայտումը տեղի է ունենում մի ժամանակային միջակայքում, երբ աստիճանաբար կուլմինացիային է մոտենում 2018 թվականի ապրիլի հանգուցալուծումը: Այդ հարցադրումն էլ որոշակիորեն սահմանակցում է խնդրի, այսպես ասած, իրավական ընթացակարգային կողմին, թե ինչո՞ւ է հայտարարվում հանցակիցների որոնման մասին, երբ դա կարող է նրանց ստիպել ավելի ակտիվ քողարկվել, կամ եթե բոլորը հստակ տեսադաշտում են, ինչո՞ւ հայտարարությունը չի արվում ձերբակալություններից հետո կամ չի ուղեկցվում ձերբակալություններով: Արդյոք խնդիրը իրավիճակի քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական արդյունավետ կառավարումն է:

Մի բան ակնհայտ է, որ ԱԱԾ հայտարարությունը, այսպես ասած, լարվածություն է առաջացնելու թե՛ քաղաքական, թե՛ իշխանական դաշտում՝ սպասումով, թե ի՞նչ ճյուղավորում կարող է ունենալ «հանցակիցների շրջանակը»: Միևնույն ժամանակ, իհարկե, առանցքային հարցերից մեկն էլ կարող է լինել այն, թե արդյո՞ք բոլոր «գործերը», որոնք ըստ էության նույն բնույթի շրջանակում բացահայտվել են կամ ծավալվել են Հայաստանում, ունեն ընդհանուր ավելի մեծ շրջանակ, հաճախ նույնիսկ անմիջական սուբյեկտների՝ այդ մասին անտեղյակության պայմաններում:

Իսկ այդպիսի գործերը Հայաստանում փաստորեն դառնում են արդեն կարծես թե չորսը՝ Նորք-Մարաշի խմբավորում, ՊՊԾ գնդի գրավում, «Իգլա»-ի գործ, այժմ էլ Ռ. Ք. նախապատրաստվող ահաբեկչություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում