Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արգենտինացի մասնագետները կկորդինացնեն Հայաստանի պատանեկան հավաքականների աշխատանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը եւ արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը:

Վարդան Մինասյան. «Ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ Արգենտինայից հրավիրել ենք մարզչական խումբ: Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են եւ մեր մինչև 19 եւ 17 տարեկանների հավաքականների հետ: Ինպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին եւ արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաեւ 17 տարեկաննների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»:

Ֆերնանդո Արիել Բատիստա. «Մարզչական աշխատանքով զբաղվում եմ արդեն 17 տարի: Մինչ այդ պրոֆեսիանալ ֆուտբոլիստի կարիերա եմ ունեցել. հանդես եմ եկել արգենտինական «Բոկա Խունիորս» եւ «Ուրական» թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել եմ հիմնականում մանկապատանեկան թիմերում, այդ թվում Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Վերջին 3 տարիների ընթացքում աշխատել եմ Ճապոնիայում, զբաղվել եմ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ: Շատ եմ սիրում երեխաների, պատանիների հետ աշխատանքը եւ իմ նախկին սաներից մի քանիսն արդեն հանդես են գալիս անգլիական թիմերում՝ «Տոտենհեմում», «Չելսիում», իսպանական «Ատլետիկոյում»:

Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին: Աշխատելու ենք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ, մեր փորձը, արգենտինական ֆուտբոլի յուրահատկություններն ենք փորձելու ներարկել հայկական ֆուտբոլին: Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ  ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից  է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ մրցաշարերին:  Բնականաբար հետագայում այդ սերունդն արդեն կարող է հաջողությունների հասնել ազգային հավաքականի մակարդակով: Տեղյակ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ինչպես նաեւ հայ երկրպագուների երազանքն է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի, Աշխարհի եզրափակիչ առաջնություններին եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք այդ երազանքն իրականություն դարձնելու: Հավանաբար 2018 թվականի սկզբին կվերադառնանք Հայաստան մեր մշակած ծրագրով: Այստեղ այն կլրամշակենք, կհարմարեցնենք տեղի պայմաններին եւ կսկսենք իրագործել՝ հույս ունենալով հասնելու մեծագույն բարձունքների»:

Վարդան Մինասյան. «Բավական քննարկումներ ենք ունեցել: Իրենց եմ ներկայացրել մեր ֆուտբոլի զարգացման փիլիսոփայությունը, որը մշակել ենք արդեն եւ այն գործում է վերջին 5 ամիսների ընթացում: Գտնում եմ, որ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, մենթալիտետ, ուժեղ եւ թույլ կողմեր եւ եթե ինչ-որ բան ենք անում, ապա պետք է հենվենք հենց այդ հատկությունների վրա, չշեղվենք: Նախկինում Հայաստանում աշխատել են հոլանդացի, իսպանացի մասնագետներ, որոնք մեծ օգուտ են տվել մեր ֆուտբոլին: Հիմա ուղղակի ցանկանում ենք այլեւս չշեղվել մեր ընտրած ուղուց: Կարծում եմ լավ ստացվեց, որովհետեւ այն ինչ մենք ցույց ենք տվել արգենտինացի մասնագետներին գրեթե 90- 95 տոկոսով համընկեց իրենց մտածելակերպին: Նախնական պայմանավորվածության համաձայն արգենտինացի մասնագետները իրենց պարտականությունների կատարմանն են անցնելու 2018 թվականի փետրվարի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում