Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

«Օկուպացիայի փաստը հաստատող նախագիծ. Մեր կառավարությունը ՀՀ ինքնիշխանությունը զիջում է ՌԴ-ին»

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էր Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից: Ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: «Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել: Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,-գրված է նախագծի հիմնավորումների բաժնում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ սա «օկուպացիայի փաստը հաստատող ապացույց է: «1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված հայ-ռուսական պայմանագիրը, որը վերաբերում է սահմանապահ զորքերի տեղակայմանը: Այդ պայմանագրով հստակ սահմանվում է, որ ՀՀ-ն թույլ է տալիս, որ նրանք օգտվեն երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհներից, օդանավակայաններից, բայց որևէ կետ չկա և չէր էլ կարող լիներ, որ ՀՀ տարածքի նկատմամբ, կամ ՀՀ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ գորտիներում շինարարութուն կատարելու համար Հայաստանը պետք է ստանա ռուսական կողմի թույլտվությունը: Կատարվածը փաստացի նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը չի գործում ռուսական ռազմաբազայի, ռուսական սահմանապահ զորքերի զբաղեցրած տարածքում: Սա փաստացի կոչվում է դե ֆակտո օկուպացիա, որովհետև սեփական տարածքում ինչ որ գործողություններ կատարելու համար թույլտվություն խնդրում են միայն իշխանությանը: Բայց այս դեպքում ստացվում է, որ Հայաստանում շինարարություն անելու համար ոչ թե պետք է թույլտվություն ստանալ ՀՀ իշխանություններից, այլ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարից: Այն, որ ՀՀ կառավարության իրավասությունը ՀՀ տարածքում չի տարածվում այն տարածքների նկատմամբ, որոնք զբաղեցված են ՌԴ սահմանապահների կողմից, այս իրավիճակը փաստացի կոչվում է օկուպացիա ոչ միայն տարածքի նկատմամբ իրավունքների սահմանափակման մասով, այլև այդ տարածքում որևէ գործողություն իրականացնելու իրավասության բացակայությամբ: Սա ՌԴ սահմանապահ զորքերի կողմից ոչ միայն ՀՀ Սահմանադրության խախտում է, այլև ՀՀ կառավարության կողմից ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն կատարած կառույցի կողմից այդ ոտնձգութան փաստի նկատմամբ անգործությամբ: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կառավարությունը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է Ռուսաստանի Դաշնությանը »,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով՝ իշխանությունը իր գործելաոճով, իր վարքագծով իրեն հասցրել է այնպիսի մակարդակի, որ իրենք գտնվում են ենթարկվողի կարգավիճակում իրենց իսկ երկրում:

«Իրենք ենթարկվում են ոչ թե իրենց ժողովրդին, այլ ՌԴ սահմանապահ զորքերին: Այս նախագիծը օկուպացիայի փաստը հավաստող նախագիծ է: Իրավապաշտպանը ընդգծեց նաև այն փաստը, որ հարցը կառավարության օրակարգ է ընդգրկվել, սակայն համարվում է չզեկուցվող: «Այդպես լռելյայն որոշել են ընդունել այս նախագիծը՝ հաստատելով այն փաստը, որ ՌԴ սահմանապահ զորամասը թույլտվություն չի տվել շինարարության համար: Իրենք ոչ մի բան չունեն ասելու, թե իրենք ինչ են արել ՌԴ իշխանության կողմից այդ ապօրինի որոշումը կանխելու, վերացնելու ուղղությամբ: Սեփական անգործությունը ի ցույց չդնելու համար էլ թերևս որոշել են հարցը չզեկուցել, դիսկուրս չծավալել անգամ կառավարության անդամների միջև»,- նշեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում