Հո Վան Լանգը 85-ամյա հոր հետ, ով եղել է Հարավային Վիետնամի բանակի վետերան, 1971 թվականին փախել էր Կուանգ Նգայ նահանգի իրենց փոքր գյուղից։ Գոյատևման համար տղան 40 տարի շարունակ սնվել է առնետներով և ճգնավորի կյանք վարել՝ ողջ ժամանակ կարծելով, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, հայտնում է Metro պորտալը։
Գյուղից փախչելու որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ նրա մայրն ու երկու մորաքույրները զոհվել էին ամերիկյան ռումբի պայթյունի հետևանքով։
Վերջերս Docastaway զբոսաշրջային ընկերության տնօրենը, ով առաջարկում է հաճախորդներին հանգիստ աշխարհի հեռավոր և չբնակեցված հատվածներում, հանդիպել է 44-ամյա Վան Լանգի հետ։ Նա տղամարդու հետ 5 օր ապրել է ջունգլիներում։
«Նա ոչինչ չգիտի ժամանակակից աշխարհի մասին, բացառությամբ այն պատմությունների, որոնք իրեն հայրն է պատմել»,-ասել է զբոսաշրջային ընկերության տնօրեն Ալվարո Չերեզոն։