Նյու Յորքում Sotheby`s աճուրդի տունը 125 հազար դոլարով վաճառել է նամակը՝ գրված բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինի կողմից։ Այն վաճառվել է սպասվածից կրկնակի թանկ։ Այն հանդիսանում է պատասխան ընթերցողի խնդրանքին՝ 2-3 բառով պատմելու, թե ինչպես է Դարվինն էվոլյուցիայի տեսությունը փոխկապակցում Աստծո գաղափարի հետ։
1878 թվականին «Տեսակների ծագումը» աշխատանքի ընթերցող Ջեյմս Գրանտը խնդրել էր Դարվինի պարզաբանել, հերքու՞մ է արդյոք էվոլյուցիայի տեսությունը Աստծո գոյության ապացույցները։ Արդյունքում գիտնականը նրան ուղարկել է 3 էջանոց նամակ, որում հրաժարվել է հակադրել գիտությունն ու կրոնը։
Հետաքրքիր է, որ Դարվինը չի պատասխանել՝ անձամբ հավատու՞մ է Աստծուն, թե ոչ։ Նա նշել է, որ լիարժեք պատասխանի համար պահանջվում է էսսե, իսկ դրա համար ինքը չունի ո՛չ ուժ, ո՛չ առողջություն։ Գերագույն ուժերի գոյության ամենանշանակալի ապացույցը գիտնականն անվանել է բնազդը։