Ջորջ և Ամալ Քլունիներն իրենց 6-ամսական երկվորյակների հետ ինքնաթիռով Մեծ Բրիտանիա վերադառնալու ճանապարհին բոլոր ուղևորներին հատուկ ձայնամեկուսիչ ականջակալներ են բաժանել: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Հաղորդվում է, որ զույգն այդպես է արել, որպեսզի երեխաների լացի ձայնը չխանգարի մյուս ուղևորներին:
Ջորջը և Ամալը նախապես բոլորից ներողություն են խնդրել հնարավոր անհարմարությունների համար: