ԱՄՆ-ը հույս ունի մինչև 2018 թ. աշուն Սաուդյան Արաբիայից առաջ անցնել նավթի արդյունահանման ծավալով, իսկ թագավորության կողմից ընթացիկ մակարդակի վրա դրա պահպանման դեպքում դա կարող է նույնիսկ ավելի շուտ տեղի ունենալ՝ արդեն մայիսին: Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կանխատեսման մեջ:
Նշվում է, որ 2018 թ. սեպտեմբերին ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը կկազմի 10,08 մլն բարել օրական և մինչև 2018 թ. վերջ կաճի մինչև 10,34 մլն բարել օրական: Միևնույն ժամանակ, 2018 թ. Սաուդյան Արաբիայի համար նավթի արդյունահանան քվոտան ՕՊԵԿ+-ի համաձայնագրի համաձայն՝ սահմանված է 10,058 մլն բարել օրական: Այդպիսով պայմանի դեպքում, որ ՕՊԵԿ+-ի համաձայնագիրը չի վերանայվի, արդեն մինչև սեպտեմբեր ԱՄՆ-ը հույս ունի Սուդյան Արաբիայից առաջ անցնել արդյունահանման ծավալներով:
Միաժամանակ, Ռուսաստանը կպահպանի առաջատարությունը նավթի արդյունահանմամբ աշխարհում նույնիսկ ՕՊԵԿ+-ի գործարքն ուժի մեջ մնալու դեպքում, որի համաձայն՝ երկիրը նավթի իր արդյունահանոմը սահմանափակում է 10,947 մլն բարելով: