Կարագի ռեկորդային գների շուրջ կրքերը դեռ չհանդարտված՝ արագ թանկացող մթերքի էստաֆետան անցել է հավկիթին։ Այս մասին հայտնում լիտվական Verslo zinios թերթը։
Մինչ ԵՄ-ում մի քանի ամիս շարունակվել է ֆիպրոնիլ միջատասպան նյութով աղտոտված հավկիթների գործով հետաքննությունը, հավկիթի գինն ամռան կեսերից բարձրացել է մոտ 70 տոկոսով։
Եվրոպայում հավկիթի հանդեպ բարձր պահանջարկը պայմանավորված է «ֆիպրոնիլային սկանդալով», ինչի պատճառով որոշ եվրոպացի արտադրողներ ստիպված են եղել դադարեցնելու արտադրությունը կամ կոտորելու թռչուններին։ Այդ պատճառով է, որ շուկայում դեֆիցիտ է ձևավորվել։ Դրան նպաստել է նաև Իտալիայում թռչնագրիպի վերջին դեպքը, երբ վարակվել էր ավելի քան 2 մլն հավ։
Ներկայում Գերմանիայում հավկիթը 88 տոկոսով ավելի թանկ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, Բելգիայում և Հոլանդիայում թանկացումը հասնում է 92 տոկոսի։