Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չունի իրավունք ընդունելու միանձնյա որոշում՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Նա հավելել է, որ ողջ աշխարհը դեմ է դրան։
Աբասը հայտարարել է, որ Թրամփը «ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին»։ «Բոլոր երկրները՝ Ճապոնիայից Կանադա, նույնիսկ երկրները, որոնք սովոր էին ԱՄՆ-ի կողքին լինել, բոլորը դեմ են արտահայտվել»,-ասել է Աբասը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք այստեղ ենք հավաքվել՝ ցույց տալու միասնական դիրքորոշում ընդդեմ Պաղեստինի օկուպացիայի»,-ասել է Աբասը Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովում ելույթի ժամանակ։