HUBO անունով ռոբոտը մասնակցել է օլիմպիական կրակի էստաֆետային։ Տեսանյութը հրապարակել է ARIRANG NEWS-ի YouTube-ի ալիքը։
Սկզբում ռոբոտը նստել է ղեկին և տարել ջահը մեքենայով, իսկ այնուհետև ջահով շրջել Գիտության և տեխնոլոգիաների կորեական ինստիտուտի տարածքում։ Հասնելով ստվարաթղթե պատին՝ այն անցք է բացել, որի միջոցով փոխանցել է կրակն իր ստեղծողին՝ պրոֆեսոր Օ Չուն-Հոյին։
Ռոբոտի հասակը մոտ 1.5 մետր է, այն կարող է 1 րոպեում 65 քայլ կատարել։ Դրա հիմնական նշանակությունը փրկարարական գործողություններն են։
Առաջիկա խաղերին ռոբոտը կմասնակցի որպես կամավոր, այն կօգնի մարզիկներին օլիմպիական ավանում, օդանավակայանում կդիմավորի հյուրերին։
Օլիմպիադա-2018-ը կանցկացվի հարավկորեական Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը։