ԱՄՆ-ում Բնության պատմության թանգարանի գիտնականներն ուսումնասիրել են Մյանմարում հայտնաբերված, լավ պահպանված սաթի կտորը՝ հնագույն փետրավոր դինոզավրի մնացորդներով, հայտնում է Nature Communications-ը։ Դինոզավրի փետուրից բացի, գիտնականները հայտնաբերել են նաև նախկինում անհայտ տեսակի պատկանող հնագույն տզեր (Deinocroton draculi)։
Թակարդում հայտնված տզերը, որոնք ենթադրաբար խմել են հնագույն դինոզավրի արյունը, լավ են պահպանվել և իրենցից ներկայացնում են ուսումնասիրության համար կենսանյութի եզակի նմուշ։ Գտածոի մոտավոր տարիքը գիտնականները գնահատում են 99 մլն տարեկան։
Գիտնականները չեն բացառում, որ սաթի նմուշի հետագա ուսումնասիրությունը կարող է փետրավոր դինոզավրերի մնացորդների հայտնագործումից բացի, բացահայտել գիտությանն անհայտ հնագույն այլ կենդանատեսակների։