Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ակնկալում ենք, որ Լիտվան առաջինը կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Շարմազանով

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 13-ին խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, պատվիրակության անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: Հայ պատվիրակները կարեւորել են նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` նշելով, որ այն նոր էջ կարող է բացել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացման գործում:

«Մենք ակնկալում ենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, հնարավորինս արագ, առանց արհեստական ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել լիտվացի խորհրդարանականների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացին` ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են եւ այդ առումով միջազգային բոլոր գնահատականներով Հայաստանն ու Ադրբեջանն անհամատեղելի են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:

«Անթույլատրելի են խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ, ռազմատենչ հռետորաբանություն, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից «սեւ ցուցակների» առկայությունը: Դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անհնար է խնդրի լուծումը: Արցախն անկախացել է ԽՍՀՄ-ից նույն իրավական հիմքով, ինչ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախի քաղաքացիներն ունեն պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվայի, Լատվիայի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է պարոն Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում