Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Չենք պատրաստվում 4 տարի շարունակ բոյկոտել ավագանու նիստերը. Քննարկվում են բոլոր սցենարները

«Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ շատ հստակ դիրքորոշում է հայտնել։ Պետք չէ ֆանտազիային զոռ տալ և դատողութուններ անել։ Հիմա էլ իբր քվորում են ապահովում և նիստեր են կայացնում առանց նախորդ մեկ տարվա համար որևէ պատասխանատվություն կրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը՝ անդրադառնալով նախորդ օրը Վանաձորի ավագանու հերթական նիստին։

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին կայացել էր Վանաձորի ավագանու հերթական նիստը, որն անցել էր բավական լարված վիճակում։ Ընդ որում, այս անգամ սուր հարցադրումներով քաղաքապետին ու նորանշանակ փոխքաղաքապետին նեղն էր փորձել գցել ավագանու հենց ՀՀԿ-ական անդամներից մեկը՝ Վահագն Ադամյանը։ Նա հետաքրքրվել էր, թե վերջիններս ի՞նչ քայլեր են ձեռնարկում աղբահանության իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Ապա չստանալով սպառիչ պատասխան՝ նորից հարցադրումներ էր արել։

Այս նիստից հետո կարծիքներ էին հնչում, որ այս ամենը բեմադրված է, և փորձ է արվում ցույց տալ, որ առանց ավագանու ընդդիմադիր խմբակցությունների էլ ավագանին՝ ՀՀԿ և ՀՎԿ խմբակցությունները, բավական կառուցողական աշխատանք են կատարում։ Քրիստ Մարուքյանի խոսքով, սակայն, կառուցողական պետք է լինի վերջնական արդյունքը։ «Յուրաքանչյուր ծառ ճանաչվում է իր տված պտուղներով։ Եվ սա ես չեմ ասել։ Անկախ նրանից՝ այդ նիստերը բուռն կանցնեն, շոու կլինի, էմոցիոնալ կլինի, թե պակաս էմոցիոնալ, պետք է նայել, թե արդյունքն ինչպիսին է։ Եթե արդյունքները չեն տարբերվում նախորդ 17 տարիների արդյունքներից, ապա նոր իրավիճակ չունեք։ Դրանից հետո արդեն ավագանու նիստում բեմադրված որևէ տեսարան, դիֆերամբներ հետաքրքիր չեն։ Մնացած ամեն ինչը լիրիկայի ժանրից է և ոչ մի կապ չունի տեղական ինքնակառավարման, պետականության, փոխզսպումների մեխանիզմների, արդյունավետ կառավարման մոտեցումների հետ»,- ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնարավոր սցենարները։ «Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մեր գրությունները ուղարկվել էին նաև տարածքային կառավարման նախարարություն, արդարադատության նախարարություն։ Մենք ակնկալում ենք պարզաբանումներ ստանալ նաև նրանցից։ Հիմա, երբ լինի ամբողջական պարզաբանումը, տեղեկատվությունը, մենք դրա հետ կապված կարտահայտենք մեր դիրքորոշումը։ Մենք որևէ սցենար չենք բացառում։ Ասեմ նաև, որ որևէ ակնկալիք չունենք նաև կառավարությունից»,- նշեց Մարուքյանը։

Մեր դիտարկմանը՝ քննարկվո՞ւմ է նիստերին մասնակցելու սցենարը, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Իհարկե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է։ Մենք 4 տարի չենք պատրաստվում բոյկոտել ավագանու նիստերը։ Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավորությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիրքորոշում է արտահայտում կառավարությունը մեր գրությունների վերաբերյալ։ Դրանից հետո արդեն հստակ կլինեն մեր հետագա անելիքները»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է կառավարություն, որպեսզի գործադիր իշխանությունը կյանքի կոչի Սահմանադրական դատարանի որոշումը՝ դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակել ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Եվ մինչ կառավարությունը կհայտներ իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը համագործակցության հուշագիր ստորագրեց ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության հետ՝ լուծելով քվորումի խնդիրը։ Հիմա Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նիստեր է գումարում՝ հայտարարելով, որ այլևս ոչ մի խոչընդոտ չկա, քվորումն ապահովված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում