Քուինսլենդի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտնականները ստեղծել են «երջանկության ու սիրո հորմոնի» սինթետիկ, բարելավված տարբերակը։ Գիտնականների խոսքով՝ հաբերն ընդհանրապես վնաս չեն հասցնում օրգանիզմին և զուրկ են կողմնակի էֆեկտներից։
Ի տարբերություն օկսիտոցինի, որի ավելցուկն օրգանիզմում կարող է առաջացնել սրտանոթային լուրջ հիվանդությունների զարգացում, նոր դեղամիջոցը զգալի երկար կարող է պահպանել «երջանկությունը»՝ առանց որևէ կողմնակի էֆեկտի։
Կրծողների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ նոր դեղամիջոցը կարող է կիրառվել լուրջ հիվանդությունների բուժման համար՝ կապված նյարդային համակարգի հետ, և հեշտացնել կլինիկական ընկճախտով կամ աուտիզմով հիվանդների թերապիան։