Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

«ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է Թուրքիային արգելակել ու հեռացնել ղարաբաղյան հարցից»

«Հայ-ամերիկյան հարաբերություններում անհրաժեշտ է լուրջ միջպետական օրակարգ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ուստի ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ անհնար է՝ դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Այսօր Միացյալ Նահանգների հետ Ազատ առևտրի գոտին անհնար է, ինչպես նաև եվրոպացիների հետ։ Ուստի պետք է հասկանալ, ինչ հնարավոր հարցեր կան, որոնց կարող ենք նոր իմպուլս հաղորդել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։

Մեր զրուցակիցը նշում է՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի անդամ է և դա այս տարածաշրջանում ազդեցություն պահելու հնարավորություններից մեկն է։ «Բայց ամեն դեպքում ԱՄՆ-ն այդ հարցում այնքան ակտիվ չէ, որքան Ռուսաստանը և դա նրանց «ձեռք է տալիս», որովհետև, ըստ էության ո ՛չ ժամանակ, ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ ցանկություն ունեն ակտիվ զբաղվել այդ հարցով»,- ասաց Գալստյանը։

Ամերիկագետը հավելում է՝ «Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում հնարավոր են տնտեսական շատ սահմանափակ ծրագրեր, բայց դրանք բոլորն իրենցից մեծ մասշտաբներ չեն ներկայացնում։ Տարեցտարի կրճատվում է Հայաստանին տրամադրվող ներքին օգնությունը, հումանիտար ծրագրերի ֆինանսավորումը, նաև կրթական ոլորտի ֆինանսավորումը։ Եվ այն ամենը ինչ կրճատվում է Հայաստանի մասով, տեղափոխվում է Վրաստան՝ այնտեղ, որտեղ իմաստ կա։ Այդ պատճառով՝ Հայաստանի հետ կապված երկարաժամկետ, նույնիսկ միջնաժամկետ ապագայում ես լուրջ երկխոսության հեռանկարներ չեմ տեսնում։ Ու եթե չկա միջպետական օրակարգ, լոբբիստական կազմակերպությունները ոչինչ անել չեն կարող։ Լոբբիստական կազմակերպությունները լրացուցիչ գործոն են, եթե, օրինակ, Հայաստանն ու Միացյալ Նահանգները լուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն, ԱՄՆ-ում հայկական լոբբին կարող էր, օրինակ, այնպես անել, որ արագ այդ օրենքը քարոզեր, առանց խոչընդոտների կյանքի կոչվեր։ Բայց ԱՄՆ-ի հայկական լոբբին միջպետական հարաբերություններում չի կարող նախաձեռնող լինել»։

Մեր այն դիտարկմանը, որ ԱՄՆ-ի հեռվացումը և հետաքրքրության պակասը ղարաբաղյան հարցին թույլ է տալիս այլ երկրներին ներգրավվել այդ խնդրի մեջ, և մասնավորապես վերջին շրջանում ակտիվացել են քննարկումներն այդ հարցը Մոսկվա-Անկարա-Թեհրան ձևաչափ տեղափոխելու շուրջ, Արեգ Գալստյանն արձագանքեց. «Նրանք, ովքեր խոսում են այդ մասին, պարզապես հարուստ երևակայություն ունեն, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և դա նրան խիստ սահմանափակում է։ Գուցե Էրդողանը իր ներքին իմիջի համար փորձում է ցույց տալ, որ ինքն ԱՄՆ-ից անկախ է, բայց եթե ռեալ նայենք՝ Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի գիտության մեկ քայլ անգամ չի կարող անել։ Թուրքիան Ղարաբաղի հարցում կլինի այնքան ակտիվ, որքան նրան թույլ կտա ԱՄՆ-ը։ Եվ ցանկացած պահի Միացյալ Նահանգները կարող է արգելակել Թուրքիային ու հեռացնել այդ հարցից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում