Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Դիզվառելիքը հաջորդ ամիս կթանկանա 100 դրամով. Գործադիրը մարդկանց զրկում է հացից ու կարտոֆիլից

Հայաստանի կառավարությունը որը հայտարարում է, թե աջակցում է գյուղատնտեսությանը, այդ ուղղությամբ հերթական քայլն է կատարում՝ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով: Սա իսկապես մեծ աջակցություն կլինի հայ գյուղացիությանը, քանի որ ամենահամեստ հաշվարկներով դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել: Համենայնդեպս, ազատ դրամական միջոցներ ունեցողները սկսել են դիզվառելիք գնել և պահեստավորել, հաջորդ տարի ավելի թանկ գնով վաճառելու հույսով:

Մինչև այժմ դիզվառելիքը հարկվել է միայն ակցիզային հարկով, տոննայի համար 35 հազար դրամով: Նախորդ կառավարությունները դիզվառելիքի վրա ԱԱՀ չեն կիրառել՝ ելնելով գյուղատնտեսությունը խրախուսելու նպատակից: Այս կառավարությունը որոշել է խրախուսման քաղաքականությունից անցնել աջակցման քաղաքականության: Հաջորդ տարվանից 35 հազար ակցիզային հարկը իջեցվելու է 13 հազարի: Քանի որ մեկ տոննա դիզվառելիքը 1220 լիտր է, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր լիտր դիզվառելիքը կէժանանա 20 դրամով: Բայց դրա փոխարեն կառավարությունը հունվարի 1-ից կիրառելու է ԱԱՀ: Քանի որ ԱԱՀ-ի դրույքաչափը Հայաստանում 20 տոկոս է, իսկ դիզվառելիքի մեկ լիտրն արժի 380 դրամ, ապա դիզվառելիքի յուրաքանչյուր լիտրի վրա կավելանա 75 դրամ։ Այս 75 դրամից հանում ենք ակցիզային հարկի էժանացումը և ստանում ենք, որ յուրաքանչյուր լիտր դիզվառելիքը կթանկանա 55 դրամով: Որպեսզի հասկանանք՝ շատ է սա, թե քիչ, վերցնենք մի ամենապարզ օրինակ:

Հայաստանում մեկ հեկտար ցորենի մշակության համար՝ վար, հարթեցում, ցանքս, ագրոտեխնիկական միջոցառումներ, բերքահավաք, բերքի տեղափոխում, ծախսվում է մոտ 150 լիտր դիզվառելիք: Թանկացման արդյունքում՝ գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր հեկտարից լավագույն դեպքում հնձվում է 4 տոննա, ապա յուրաքանչյուր կիլոգրամի ինքնարժեքը ավելանում է 2 դրամով: Դե ինչ է որ այդ 2 դրամը, կասի որևէ մեկը, ով չգիտի իրերի իրական վիճակը, գրեթե ոչ մի բան: Միայն թե պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ այսօրվա պայմաններում ցորեն աճեցնելը տնտեսապես ոչ ձեռնտու է, և Հայաստանում մարդիկ գերադասում են ցորեն չցանել, քան ցանել ու տուժվել: Դե եթե վնասաբեր է, թող չցանեն, կասեն կառավարության պաշտոնյաները, ովքեր իբրև թե սուպերլիբերալներ են, և գաղափարապես կարող են հիմնավորել, որ պետությունը չպետք է սուբսիդավորի բիզնեսը, այն պետք է լինի տնտեսապես արդյունավետ: Ոչինչ որ Հայաստանը ցորենի ներմուծման արդյունքում գրեթե 100 տոկոսանոց կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից, որտեղ դիզվառելիքը ոչ միայն անհամեմատ էժան է, այլ նաև գյուղատնտեսության համար կան դիզվառելիքի հատուկ սուբսիդիաներ: Բացի այդ, յուրաքանչյուր երկրի կառավարություն, եթե մի քիչ պատկերացում ունի պարենային անվտանգությունից, չի կարող իր որոշումներով երկիը զրկել ցորենի արտադրությունից: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի բազմաթիվ շրջաններում այնպիսի կլիմայական պայմաններ են, որ ցորենից ու գարուց բացի, ոչինչ չի աճում:

Հայաստանի գյուղատնտեսությունը այս տարի 4 տոկոսանոց անկում է արձանագրել, և դա այն դեպքում, որ ոչ մասսայական ցրտահարություն է եղել, ոչ կարկտահարություն: Գյուղատնտեսության նախարարը ասում է, թե հաջորդ տարի աճ կլինի: Թե ինչի վրա է հիմնված այս համոզումը, որևէ մեկը չգիտի ու չի էլ կարող իմանալ: Բայց եթե հաջորդ և դրան հաջորդող տարիներին անընդհատ անկում լինի, միևնույն է, դրա համար որևէ մեկը պատասխանատու չէ, բացի անարդյունավետ աշխատող գյուղացիությունից, որը մրցունակ չէ: Ըստ այս կառավարության տրամաբանության:

Կա հայտնի մի առակ. «Մի գյուղացի փողը խնայելու նպատակով որոշում է պակասեցնել իր էշի կերը: Առաջին օրը կիսում է կերը, երկրորդ օրը տալիս է այդ կեսի կեսը, իսկ երրորդ օրը ընդհանրապես կեր չի տալիս: Էշը սատկում է, իսկ գյուղացին ափսոսանքով ասում է․ «Եթե այսօր էլ էշս չսատկեր, երազանքս կկատարվեր»: Հայաստանի իշխանությունները համարում են, որ իրենք ժողովրդին կտրել են կարագ ու միս ուտելու իրավունքից, հիմա ուզում են կտրել նաև հաց ու կարտոֆիլ ուտելուց: Եթե Հայաստանի իշխանություններին դա հաջողվի, ապա նրանց երազանքը իսկապես կիրականանա, քանի որ մարդիկ ոչ կուտեն, ոչ կխմեն, այլ միայն հարկեր կվճարեն ու մեկ էլ հինգ տարին մեկ անգամ կգնան ու կընտրեն իրենց: Այդ դեպքում նույնիսկ ընտրակաշառք պետք չի լինի բաժանել, որովհետև ինչ են անելու մարդիկ այդ փողը, եթե, միևնույն է, ոչինչ չեն ուտում:

Մի դիտարկում ևս. ամբողջ աշխարհը գնում է ռոբոտացման ճանապարհով, և ռոբոտները փոխարինում են մարդկանց: Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել է գնալ այլ ճանապարհով՝ ստեղծել բիոռոբոտներ: Մենք կլինենք առաջինը և գուցե միակն աշխարհում: Սրանով կլուծվի նաև մարդկաց և ռոբոտների հակադրության հարցը, մի խնդիր, որի շուրջ մտածում են աշխարհի բազմաթիվ երկրներում և բազմաթիվ լուսավոր ուղեղներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում