Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբը, լուրջ հիվանդ է: Երիտասարդին երկրորդ տիպի դիաբետ են ախտորոշել: Այս մասին հայտնում է Vladtime-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Քիմն ամերիկացի լրագրողներին ասել է, որ մտահոգվում է Ռոբերտի առողջության համար: Քիմը նշել է, որ հիմա Ռոբը ծանր վիճակում է, ինչպես ավելի վաղ՝ մեկուսացած է հասարակությունից:
Հիշեցնենք՝ 30-ամյա Ռոբ Քարդաշյանը պայքարում է ավելորդ քաշի դեմ 2014 թվականից, իսկ հիմա բժիշկները նրան ախտորոշել են երկրորդ տիպի դիաբետ: Հաղորդվում է, որ աստղային ընտանիքը նրա համար դիետոլոգ և անձնական մարզիչ է վարձել: Սակայն երիտասարդը շարունակում է տարված մնալ վնասակար սննդով: