Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Եթե մասնակցեինք աշխարհի առաջնությանը, առնվազն 10 մեդալ կնվաճեինք, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե»

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցաշրջան 2017-ում ընդհանուր առմամբ ձեռք է բերել 80 մեդալ, որից 36-ը՝ ոսկե, 21-ը՝ արծաթե եւ 23-ը՝ բրոնզե:

ՀԾՖ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշրջան 2017-ը՝ ասել է.

«Մենք այս տարի չկարողացանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե հանդես գայինք, կունենայինք առնվազն եւս 10 մեդալ, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե: Նկատի ունեմ Սիմոն Մարտիրոսյանին: Անահայմում մինչեւ 105 կգ քաշային կարգում հաղթած ծանրորդը երկամարտում ցույց տվեց 404 կգ, մինչդեռ, Սիմոնը մոտ մեկուկես ամիս առաջ Ալբանիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է 433 կգ արդյունքով: Այնպես որ, ոչ միայն մեծահասակների աշխարհի վերջին առաջնությունը, այլեւ 2017 թվականն ամբողջովին Մարտիրոսյանի համար լինելու էր  ռեկորդային տարի: Սիմոնն այս մրցաշրջանում չորս խոշոր մեկնարկ է ունեցել ու բոլորում էլ բարձրացել է պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին՝ Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, Եվրոպայի երիտասարդների առաջնություններ եւ համաշխարհային ուսանողական խաղեր: Անահայմը Սիմոն Մարտիրոսյանի համար հինգերորդ չեմպիոնական մեկնարկն էր լինելու, որը յուրատեսակ ռեկորդ կդառնար հայկական ծանրամարտի պատմության մեջ», – ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ազգային հավաքականի մարզիչը հատուկ ընդգծեց նաեւ, որ 2017 թվականի մեդալների առյուծի բաժինը նվաճել են երիտասարդներն ու պատանիները եւ այդտեղ իրենց լուրջ չափաբաժինն ունեն նաեւ աղջիկները.

«Իմ գլխավորած տղամարդկանց ազգային հավաքականում բոլորը, բացի Ռուբեն Ալեքսանյանից, 20-23 տարեկան են: Դա ուրախալի է, որովհետեւ նրանք են մեր վաղվա օրը, հաջորդ օլիմպիական խաղերի մասնակիցները:

Ցավն այն է, որ այս տարի մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցել չթույլատրելը մեզ մեկ տարով հետ է գցում: Հաջորդ աշխարհի առաջնությունը, որն արդեն վարկանիշային է, կայանալու է եկող աշնանը: Իսկ մեկ տարվա դադարից հետո մասնակցել աշխարհի առաջնությանը եւ այնպիսի արդյունք ցույց տալ, որը կգոհացնի մեզ եւ մարզիկին, շատ դժվար է: Ծանրորդը պետք է տարեկան առնվազն երկու-երեք մրցման մասնակցի, իր մարզավիճակի գագաթին գտնվելու համար: Եկող տարվա Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մարտի վերջից ապրիլի սկիզբ: Մեր նկատմամբ կիրառված վեցամսյա պատժամիջոցի ժամկետն ավարտվելու է ապրիլի 19-ին: Դա նշանակում է, որ մենք չենք հասցնի մասնակցել ու բավականին մեդալներ կարող ենք կորցնել: Սակայն ՀԱՕԿ-ի հետ աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ 10-15 օրը մեզ չխանգարի: Հուսով եմ, որ կստացվի», – ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում