Տիմատիի սիրելին՝ 21-ամյա մոդել Անաստասիա Ռեշետովան, իր ինսթագրամյան էջում բաց լուսանկարներ է հրապարակել, որոնցով ներկայացրել է Մոսկվայում սեփական IN Hype Beauty Zone գեղեցկության սրահի բացումը, որը նշանակված է դեկտեմբերի 15-ին:
Գները և թե ինչ ծառայություններ կտրամադրեն նոր սրահում՝ առայժմ հայտնի չեն: Սրահի տիրուհուն մեծ կրծքի, հարթ որովայնի և ծավալուն ազդրերի համար արդեն անվանել են «ռուս Քիմ Քարդաշյան»:
Անաստասիա Ռեշետովան մեծ հայտնիություն է ստացել 2014 թ. «Վիցե-միսս Ռուսաստան» կոչմանն արժանանալուց հետո: Մոդելն ավելի հայտնի է դարձել ռեփեր Տիմատիի հետ իր հարաբերությունների մասին լուրից հետո: Զույգը միասին է արդեն 2 տարի: