Պաղեստինը կչեղարկի Իսրայելի հետ բոլոր համաձայնագրերը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթնաժողովի բացման ժամանակ ելույթի ընթացքում:
Աբասի խոսքով՝ այդ որոշումն ընդունվում է ի նշան բողոքի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ:
Հիշեցնենք՝ այսօր Ստամբուլում ընթանում է Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները: