Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Հերքումն էլ չի փրկում իրավիճակը. առողջապահության նախարարը պետք է հրաժարական տա

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդես է  եկել  անպատասխանատու  հայտարարություններով՝ փորձելով հանրությանը  գցել մոլորության մեջ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,   նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով.  նախարարը  հերքի, թե ոչ՝ միևնույն է,  իր կողմից ուղիղ  հնչեցվել է  հայտարարություն, ըստ որի ՝ Հայաստանում անցկացված  հարցումները ցույց են տալիս, որ  բնակչության  իգական  սեռի 15 տարին չլրացած անձանց 25 տոկոսը սեռական  հարաբերության  փորձ ունի։

«Այդ նախարարի  տիպաբանությամբ չեմ ուզում զբաղվել, բայց հիշում եք՝ ես ասել եմ, որ  եթե պետական ապարատը  ուզում են բեռնաթափել, ապա կան նաև  նախարարներ, որոնք  չեն տիրապետում ոլորտին: Իմ խորին համոզմամբ՝ այդ նախարարը   չի տիրապետում իր զբաղեցրած  դիրքին, հետևաբար  աչքի է ընկնում իր կարգավիճակին հակացուցված գործողություններով, հայտարարություններով։

Հրաժարականների հետ  կապված՝ Հայաստանում եզակի  դեպքեր  են  լինում. մինչև  չմահանան, խայտառակ  պատմության մեջ  չընկնեն,  հրաժարական չեն տալիս։ Ես կոչ եմ անում լինել ողջախոհ, հարգել  իրենց և իրենց իրավահաջորդներին, որոնք  կրելու են իրենց հայտարարությունների, գործողությունների բեռը, և հանդես գալ  հրաժարականի  հայտարարությամբ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Araratnews.am-ի հետ զրույցում  առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը  պարզաբանել է  նախարարի ասածը․ «Մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում բանախոսին միաժամանակ երկու հարց է տրվել։ Անանուն տարբեր հարցումներ են արվել։ Համաձայն Արաբկիր ԲԿ-ի հարցման՝ մինչև 15 տարեկան տղաների 25 տոկոսն է ասել՝ այո, մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն ունեցել է, իսկ աղջիկների մեկ տոկոսն է դրական պատասխան տվել։

Ավելի վաղ կատարված մեկ այլ հարցման արդյունքներով՝ նույն տարիքի տղաների 50 տոկոսն է ասել, որ մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն է ունեցել։ Այս դեպքում ստացվում է, որ այդ տարիքի երեխաների շրջանում միջինում ստացվում է 25 տոկոս։ Ահա այս երկու 25 տոկոսն է սխալմամբ նշվել որպես աղջիկների շրջանում»,- ասել է  Անահիտ Հայթայանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում