Շիրակի մարզի Արևիկ գյուղում դեկտեմբերի 13-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այրվել է Արևիկ գյուղի թիվ 8/1 փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքը ամբողջությամբ՝ մոտ 300 քմ և կուտակված անասնակեր (մոտ 1700 հակ):