Հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակում խաղաղապահների ուսումնական կենտրոն է ստեղծվում: Ստեղծվելուց հետո այն կարող է հավաստագրվել և միջազգային կենտրոնի կարգավիճակ ստանալ: Այս մասին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: