Հունաստանում հանցավոր խմբավորում ստեղծելու համար 16 տարվա ազատազրկման է դատապարտվել 63-ամյա «օրենքով գող» Դավիդ Սեբիսկվերիձեն՝ Դաթո Քութաիսկին, Վարլամիչը կամ Կոլյասկան: Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» պարբերականը:
Նրա հետ դատապարտվել են նրա կրտսեր տիտղոսակիր գործընկերները՝ Շոթա Ասաթիանին՝ ավելի հայտնի որպես Շոտիկո Բոլնիսկի, և Լաշա Ուգրելիձեն՝ Ստալինը, ովքեր դատապարտվել են համապատասխանաբար 17 և 16 տարվա ազատազրկման: Եվս մեկ «օրենքով գող»՝ Միխաիլ Բուձիշվիլին, ով ձերբակալվել է 2015 թ. դեկտեմբերին նույն քրեական գործի շրջանակներում, չի ապրել մինչև դատը, մահացել է այս տարվա ապրիլին թմրանյութերի գերդոզավորումից:
Պարբերականի տեղեկությամբ՝ Սեբիսկվերիձեն Հունաստանում գլխավորել է քութաիսական խմբավորում, իսկ հիմա Սեբիսկվերիձեի բացակայությամբ դրա ղեկավար և ուղղորդող դերն ազատության մեջ մեծ հավանականությամբ կհասնի նրա հայրենակից Գայոզ Զվիադաձեին: