Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում շարունակվող շախմատի պատանեկան օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը պարտություն է կրել։ Մեր շախմատիստները 1.5:2.5 հաշվով զիջել են Հնդկաստանին։
Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տարել է Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը խաղաց ոչ ոքի է խաղացել, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Դավիթ Միրզոյանը պարտվել են։
Այս պահին Ռուսաստանը և Հնդկաստանը 6 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։ Հայաստանը 4 միավորով 7-րդն են։