Թբիլիսիի քաղաքապետարանը հետաքրքրված է նոր էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ գնելով, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» նոր տնօրեն Մամուկա Կոբախիձեն հայտարարել է, որ հաջորդ տարի առաջին փուլում կգնեն մինչև 200 նոր ավտոբուս:
«Մենք նոր էկոլոգիապես մաքուր ավտոբուսների գնման հետաքրքրություն ենք հայտնել՝ ավտոբուսների գնման համար ենթադրյալ գները ստանալու համար՝ ելնելով դրանց չափերից: 2018 թ. սկզբին մենք գնման մրցույթ կհայտարարենք: Առաջին փուլում ծրագրվում է 200 միավոր գնել: Հետո համապատասխան նրա, ինչ ցույց կտա ուղևորական հոսքի ուսումնասիրությունը, կշարունակվի ավտոբուսների գնումը: Մոտավորապես 3-4 տարում ամբողջ ավտոպարկը պետք է փոխվի»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև ավտոբուսների գծեր ավելացնել: Քաղաքապետարանը նախագիծը պատվիրել է, ուղևորների մոնիթորինգ է կատարվում: