ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի ոչ վաղ, քան 3 տարի անց: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Ավելի վաղ Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլքինը հայտարարել է, որ ԱՄՆ-ից մի քանի տարի կպահանջվի հողատարածք գտնելու և անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան նոր դեսպանատուն կառուցելու համար: Նա հույս է հայտնել, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա:
«Դա մի բան չէ, ինչն անմիջապես կլինի: Հնարավոր է՝ ոչ վաղ, քան 3 տարի անց, և դա բավական հավակնոտ է»,- ասել է Թիլերսոնը: