Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, կսկսվի նոր խաղ՝ ընդհուպ մինչև արյունահեղություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, Հայաստանում իրավիճակը ճգնաժամայի՞ն է, թե՞ ոչ:

-Ինչպես ասում են՝ վերջին քսան տարում կայուն ծանր վիճակ է, և այդ կայունությունը ինչ-որ հույս է ներշնչում:

-Ի՞նչ հիվանդությամբ է տառապում Հայաստանը: Արդյոք կայուն ծանր վիճակից ելքեր կան: Արդյոք կա՞ դեղատոմս:

Դա բավականին ծավալուն և լուրջ խոսակցություն է և, բնականաբար, տարբեր կարծիքներ կարող են լինել: Իմ կարծիքը հետևյալն է՝ առաջին հերթին մեզ մոտ արժեքային համակարգի խնդիր կա: Մարդիկ չեն կարողանում միասին հավաքվել, քննարկել, միմյանց լսել և որոշում ընդունելու մեխանիզմ ձևավորել: Խնդիրը հետևյալն է՝ կան բազմաթիվ կուսակցություններ՝ ընդդիմադիր և իշխանական, որոնք նույն էությունն են, այսինքն՝ ստեղծման օրվանից միևնույն ղեկավարն ունեն, որոշումները մեկ կամ մի քանի հոգի նեղ խմբում են կայացնում, եթե ընդդիմություն է, ապա ընտրություններից հետո գնում է ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների, եթե հաղթահարում է 5 հինգ տոկոսը: Եվ չկա բացարձակ վերահսկողություն, ոչ միայն հանրային վերահսկողություն, այլ հենց իրենց կուսակցության անդամները չեն վերահսկում կուսակցությունը: Սա համատարած երևույթ է, և մեղադրել միայն իշխող կուսակցությանը, ինձ թվում է՝ սխալ է, որովհետև բոլորը նույնն են, նույն ոճի, նույն արժեքային համակարգի մեջ են: Եվ եթե կան ինչ-որ մարդիկ, ովքեր ցանկանում են, որ փոփոխություններ լինեն, այդ մարդիկ իրար հետ չեն կարողանում շփվել, իրար հետ չեն կարողանում որոշումներ կայացնել, և չկա մեկ-երկու հարց, որի շուրջ իրենք կարողանան միավորվել և համաձայնության գալ:

-Ամբիցիանե՞րն են խանգարում:

-Ե՛վ ամբիցիաներն են, և՛ ամեն մեկն իր շահերն ունի, ամեն մեկն օգտվելու խնդիր է դնում՝ իշխանություն, թե ընդդիմություն, ամեն մեկը օգտվելու խնդիր է դնում, և ամեն ինչի մեջ մյուսներին են մեղադրում, իսկ ամենավերջում ժողովրդին մեղադրանքն է, ժողովրդին մեղադրում է թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը:

-Վերջին շրջանում նաև «Ելք» խմբակցությունն է մեղադրում ժողովրդին:

-Իհարկե մեղավորը ժողովուրդն է, ժողովուրդը ծախվող է, բայց այդ նույն ժողովուրդը 96-ին, 2008-ի մարտի մեկին, ավելի ուշ ցույց է տվել իր հատկությունները և նույնիսկ զենքի դիմաց գնացել է, եղել են զոհեր: Միշտ կուսակցություններն են խաբել մարդկանց: Բնականաբար, մարդիկ ավելի խելոքացել են, չեն վստահում կուսակցություններին, և երբ ասում են՝ ընդդիմադիր կուսակցությունները նույնիսկ 10.000 դրամ չարժեն, իմ կարծիքով, իրենք իրականում հարյուր դրամ էլ չարժեն: Դրա համար ոմանք չեն մասնակցում ընտրություններին, ոմանք արտագաղթում են, և ինչ-որ մարդիկ էլ ինչ-որ գումար են վերցնում:

-Ուզում եք ասել՝ ընդդիմությունն ավելի վատն է, քան իշխանությո՞ւնը: Ծայրահեղ չէ՞ այս գնահատականը:

-Ընդդիմությունը և իշխանությունը նույնն են: Մենք վերջապես պետք է դուրս գանք վատ մարդ, լավ մարդ հասկացողությունից: Կարող է վատ մարդկանցից կազմված կուսակցությունը լինի շատ հաջողակ և երկրի համար լավ, եթե մեխանիզմներն են ճիշտ դրված: Պետք է հասկանանք, որ աշխարհում լավ ու վատ մարդով չի, աշխարհում գաղափարներն են, աշխարհայացք է, և վերահսկողության մեխանիզմներ են: Թող չթվա, որ Արևմուտքում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում շատ լավ մարդիկ են, շատ դեպքերում ավելի կատարելագործված սրիկա են, քան նույն Հայաստանում: Հայաստանում դեռ խելքները չի հերիքում, սրիկայությունը կա, բայց կատարելագործվածությունը չկա: Բայց այնտեղ հստակ մեխանիզմներ են գործում: Եվ կա հանրային արժեքային համակարգ: Եթե մարդը մեկ անգամ ստեց, վերջ, այդ մարդը վերջացած է ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև իր նեղ շրջապատում: Մեզ մոտ ստելը շատ բնական երևույթ է՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Եվ չկա վերահսկողության մեխանիզմը: Եթե Հայաստանում մեկ բջիջ ձևավորվի կուսակցության տեսքով, որտեղ լիդերները որոշ ժամանակ անց փոփոխվեն, որ որոշումների կայացման ժամանակ բոլորը մասնակցեն, երբ վերահսկողություն լինի, երբ սուտ խոսելու համար դու պետք է պատասխան տաս կուսակցության ներսում, դու պիտի պատասխան տաս: Առողջ բջիջը միանգամից տարբերվում է, խնդիրը գաղափարական է, մտածողության խնդիր է: Եվ ինչու Հայաստանում իրականում չեն ընկալվում որպես ընդդիմություն, որովհետև իրենք հատկություններով նույնն են:

-Օրերս Դուք ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էիք արել, ըստ որի՝ նախ պետք է գնահատել իրավիճակը, որից հետո արդեն քննարկել, թե ինչ է պետք անել: Գնահատենք իրավիճակը:

Իրավիճակը պարզ է. Խորհրդային միության փլուզումից հետո ինչ-որ մեխանիզմներով մարդիկ հիմնականում անօրինական, տիրացել են հանրային ունեցվածքին: Ե՛վ մոնոպոլյաների միջոցով, պետական հովանավորչությամբ, կամ սեփականությունը միմյանցից խլելով, այդ հատկություններն ունեցող ամենատաղանդավորները ինչ-որ դիրք են գրավել, սակայն իրենց ունեցվածքը հանրության կողմից, մեծ հաշվով, անօրինական է ընկալվում, և, բնականաբար, այդ բոլոր խմբավորումները, որոնք միմյանց թշնամի են, բնականաբար պետք է թույլ չտան, որ հանրային վստահություն ունեցող որևէ ուժ ձևավորվի: Եվ իշխանության պայքարը գնում է այդ տարբեր խմբավորումների միջև, հիմա արդեն մի քանի խոշոր օլիգարխիկ խմբավորումներ կան, որոնք Սերժ Սարգսյանի անձի շնորհիվ հավասարակշռության մեջ են մտել, իսկ ընդդիմությունները հիմնականում սպասարկում են այս կամ այն խմբին:

-Եթե այդ օլիգարխիկ խմբերը պայքարի դուրս գան միմյանց դեմ, ի՞նչ տեղի կունենա:

-Սերժ Սարգսյանը իրականում երբեք իշխանություն չի ունեցել այդ խմբի վրա, Սերժ Սարգսյանը կարողացել է հավասարակշռել, իր ուժը այդ բալանսը ստեղծելու մեջ է: Հին մեխանիզմ գոյություն ունի՝ թագավորը կամ ժողովրդի հետ է ազնվականության դեմ, կամ ազնվականության հետ է ժողովրդի դեմ, մեխանիմզը հետևյալն է ՝ Սերժ Սարգսյանը օլիգարխիայի հետ է՝ ընդդեմ ժողովրդի:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում