Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գետը չմտած՝ պետք չէ բոբիկանալ. Մելքումյանը՝ «Ելք»-«Ծառուկյան» դաշինքի նախագահի միասնական թեկնածուի մասին

Փոփոխված Սահմանադրության 125-րդ հոդվածի III կետը նախատեսում է՝ «Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը»։ ԱԺ-ում 1/4 ունեն միայն երկու խմբակցություն՝ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը։

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով «Ծառուկյան» դաշինքի հետ խոսակցություններ է սկսել նաև «Ելք» խմբակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով պաշտպանել «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ընդգծեց, որ այդպիսի բանակցությունների մասին տեղյակ չէ։ «Ես ինձ առանցքային գործիչ եմ համարում «Ծառուկյան» դաշինքում. չգիտեմ, որ ժանրից է։ Գետը չմտած՝ պետք չէ բոբիկանալ, դուք անընդհատ ուզում եք առաջ անցնել, կգա ժամանակը, ամեն ինչ կիմանաք»,- շեշտեց նա։

Անդրադառնալով խորհրդարնում քննարկվող Հարկային օրենսգրքի փոխոխություններին՝ Միքայել Մելքումյանն ասաց. «Մեսիջը, քաղաքական դրույթը այն է, որ դեռևս նոր Հարկային օրենսգիրքը ուժի մեջ չմտած՝ կառավարությունը նախաձեռնեց արմատական փոփոխություններ, այսինքն՝ էն, ինչ որ 9-10 ամիս մենք զգուշացնում էինք, բերեցին, երբ փոփոխություններ են մտցնում։ Հլը ուժի մեջ չի մտել, որ տեսնենք էդ օրենսգրքի ազդեցությունները։ Սա նշանակում է, որ օրենսգրքերի, օրենքների մշակման պրակտիկան, տեսությունը, տրամաբանությունը և բովանդակությունը էապես չեն բավարարում, որակը չի բավարարում։ Հարկային օրենսգիրքը բիզնեսի սահմանադրություն է, խաղի կանոնները երկար ժամանակի համար են նախատեսված։ Հիմա անընդհատ՝ 6 ամիսը մեկ պիտի փոխե՞ս. համոզված եմ՝ 6 ամիս հետո էլի են բերելու, որ փոխես»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում