Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Հունվարի 1-ից ավտոմեքենաների ներմուծման նոր արգելք. ովքեր են արտոնյալները

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, ըստ որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը, ինչը իրենից ենթադրում է, որ առանց տվյալ ապրանքանշանի տիրոջ համաձայնության՝ 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ սա նորամուծություն չէ, քանի որ մինչև ԵԱՏՄ անդամ դառնալը Հայաստանում արդեն իսկ կար նմանատիպ օրենք։

«Ըստ էության սա նորություն չէ, ուղղակի ԵԱՏՄ պայմանագրում կան մի շարք դրույթներ, որոնք ամրագրվել են, և որոնց կիրառության համար ժամկետներ կան, որոնք ՀՀ-ն պետք է կատարի»,- ասաց նա։

Օրենքը ֆիզիկական անձանց վրա չի տարածվում։ Նրանք իրենց սեփական կարիքների համար ցանկացած ապրանքային նշանի ապրանք կարող են ներմուծել կամ ձեռք բերել. այդ առումով որևէ արգելք չի կարող լինել։

«Ըստ օրենսդրության՝ արգելքը կկիրառվի այն ընկերությունների նկատմամբ, որոնք կզբաղվեն տվյալ ապրանքային նշանի առևտրային գործունեությամբ, ինչը շատ վաղուց ամրագրված էր նաև մեր օրենսդրությամբ․ մեզ մոտ կա մտավոր սեփականության գործակալություն, որտեղ ցանկացած ոք կարող է իր ապրանքանշանը հաստատել, և հենց ինքն էլ կարող է ուրիշներին արգելել օգտագործել իր ապրանքային նշանն ինչպես այլ երկրներում, այնպես էլ ընդհուպ ՀՀ-ում»,- հավելեց Քեյանը՝ այս համատեքստում շեշտելով նաև, որ տվյալ կազմակերպությունն արգելելու իրավունք ունի, քանի որ նա այդ բրենդի օգտագործման համար համապատասխան գումարներ է վճարում, և այդ բրենդի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է միայն նրան, իսկ նույն ապրանքանշանը ներկրող երրորդ անձն այդ գումարները չի վճարում, հետևաբար նրա նկատմամբ կարող են արգելքներ լինել, բայց միայն այն անձանց նկատմամբ, ովքեր ներկրումն իրականացրել են բացառապես առևտրային, բիզնես նկատառումներից ելնելով։

Բանախոսը չի կիսում այն կարծիքները, որ նման պարագայում սա կարող է հանգեցնել տվյալ ապրանքի թանկացմանը։ Նրա խոսքերով՝ ցանկացած անձ կարող է պայմանագիր կնքել այդ ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցչի հետ և չշրջանցելով օրենքը՝ ինքը ևս հանդիսանալ պաշտոնական ներկայացուցիչ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում