Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության է դրվում Պետական պարտքի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց. «Այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: Սա անընդունելի է»:
Նրա խոսքով՝ հարցին, թե ինչպես են ծախսվել պարտքերը, երեկ կառավարության ներկայացուցիչը չպատասխանեց «և ինչի մասին ասես խոսեց՝ մնում էր Օպերայի խաղացանկը հրապարակեր»:
Մանրամասները՝ տեսանյութում: