ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այն մասին, որ երկիրը 7 տարում առաջին անգամ մեծացնում է իր զորքերի թվաքանակը։ Այս մասին նա ասել է պաշտպանական բյուջեի ստորագրումից հետո։
Նա նաև նշել է, որ ամերիկացի զինվորները 8 տարում առաջին անգամ կունենան աշխատավարձի զգալի բարձրացում։
«Մենք մեր զինվորականների կարիքն ունենք։ Նրանք պետք է իդեալական լինեն»,-ընդգծել է Թրամփը։
Դեկտեմբերի 12-ին Թրամփը ստորագրել էր 2018 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է 350 մլն դոլարի տրամադրում Ուկրաինային։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Պենտագոնի բյուջեն հաջորդ տարվա համար կկազմի 700 մլրդ դոլար: Այդ գումարից 4.6 մլրդ դոլարը կուղղվի ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին՝ «ռուսական սպառնալիքին» հակազդելու շրջանակում։