Հոլիվուդում Սանտա Կլաուսի գլխարկով գողը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում մի քանի տուն է թալանել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Թալանի յուրաքանչյուր դրվագում նա թակել է դուռը, և եթե այն բացող չի եղել, նա պատուհանից ներխուժել է։ Հայտնվելով բնակարանում՝ նա հավաքել է զարդերը, զենքը, չհրկիզվող պահարաններն ու գումարները։
18-25 տարեկան «Սանտայի» դեմքը ֆիքսել են տեսահսկման խցիկները թալանի երկու դեպքերի ժամանակ։ Ոստիկանների տվյալներով՝ «Սանտան» վարորդ հանցակից ունի, ով հեռացնում է նրան հանցանքի վայրերից։