Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

2018-ի ապրիլի բալանսը

Կառավարությունը նախօրեին տարածել է տեղեկություն վարչապետ Կարեն Կարապետյանի Պաշտպանության նախարարություն կատարած այցի, այնտեղ հայկական նոր զինատեսակների և մշակումների փակ ցուցադրության, նաև ռազմաարդյունաբերական խորհրդի նիստի անցկացման մասին: Կարապետյանի ՊՆ կատարած այցը ռազմաարդյունաբերական խնդիրների տիրույթից բացի, ուշագրավ է ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների տիրույթում:

Այդ այցը տեղի է ունենում Վիգեն Սարգսյանի շուրջ այնպիսի զարգացումների ֆոնին, որոնք զգալի ավելացրել են պաշտպանության նախարարի քաղաքական հաշվեկշիռը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը ՊՆ հայկական սպառազինության փակ ցուցադրության է գնում այն բանից հետո, երբ այդ սպառազինության ցուցադրություն Արցախում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում: Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Վիգեն Սարգսյանից հետ չմնալու համար է գնում ՊՆ, նոր սպառազինության փակ ցուցադրության՝ այդպիսով բաց ցույց տալու համար, որ մնում է ներիշխանական վերադասավորումներում առաջին դեմքի առանցքային հավակնորդներից մեկը:

Դրանով հանդերձ, անկասկած, տրամաբանական է վարչապետի ներգրավվածությունը սպառազինության հայկական մշակումներում՝ հաշվի առնելով այն, որ դա, խոշոր հաշվով, առնչվում է տնտեսական քաղաքականությանը, և միայն դրա արդյունավետության դեպքում հայկական ռազմաարդյունաբերությունը կունենա արագ աճի հնարավորություն: Այս դրվագում, թերևս, առկա է հայաստանյան իրավիճակի համար առանցքային մի հարց՝ ներիշխանական վերադասավորումների, իշխող համակարգի ներքին կառուցվածքային, հոգեբանական տրանսֆորմացիայի և ստատուս քվոյի փոփոխության գործընթացը որքանո՞վ է ազդում կառավարման արդյունավետության վրա: Բևեռների պայքարը նպաստո՞ւմ է խնդիրների լուծմանը, թե՞ բարդացնում այն, երբ բոլորի առաջնային հետաքրքրությունը իշխանության համակարգում սեփական դիրքն է, հետևաբար սեփական կապիտալը՝ քանի որ այն ուղիղ փոխկապակցված է իշխող համակարգում դիրքին, և ըստ այդմ՝ սեփական քաղաքական ծրագրերն ու հեռանկարը, իսկ պետական գործերը ստորադասվում են այդ խնդիրներին:

Այն, որ Հայաստանում մինչ այժմ գործնականում եղել է հենց այդպես, ինչի հետևանքն էլ ներկայիս համակարգային ճգնաժամն ու տնտեսական վատթար վիճակն է, կասկածից վեր է: Իսկ ինչպիսի՞ն է վիճակը հիմա, պարզ չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չեն Սերժ Սարգսյանի պլանները: Ընդ որում՝ ոչ թե հասարակության, այլ հենց իշխանական բևեռների համար: Որովհետև եթե Սարգսյանը պլանները թաքցներ միայն հանրությունից, ապա կլիներ հարց՝ իսկ ո՞րն է դրա նպատակը: Սարգսյանը պլանները թաքցնելու կամ չբացահայտելու շարժառիթ ունի միայն իշխող համակարգի թևերի մասով: Եթե նրանց համար նա, այսպես ասած, հստակեցրել է պլանները, ապա բացարձակապես չկա դրանք հանրությունից, այսպես ասած, թաքցնելու իմաստ:

Իրատեսորեն գնահատելով վիճակը՝ հնարավոր է ասել, որ հանրությունը չունի տեսանելի ապագայում որևէ պլանի խանգարելու ռեսուրս, անգամ դրա մասին նախապես տեղեկանալու և այսպես ասած՝ պատրաստվելու ժամանակ ունենալու համար: Եվ ուրեմն՝ պլանները կա՛մ իսկապես բացակայում են, կա՛մ դրանք քողարկվում կամ թաքցվում են հենց իշխող համակարգից: Իսկ դա նշանակում է, որ համակարգում, կամա, թե ակամա, գործում է ներքին դիմակայության և մրցակցության ռեժիմը, հետևաբար այդ ռեժիմին են ենթակա նաև պետական կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ ու հարցեր, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության հեռանկարները: Եվ այդ իմաստով Կարեն Կարապետյանի այցը ՊՆ, ըստ էության, մրցակցային այց է՝ Վիգեն Սարգսյանին, այսպես ասած, առաջ անցնելու հնարավորություն չտալու համար: Ընդ որում՝ այդ առավելությունը ցանկալի չէ նաև Սերժ Սարգսյանի համար, որն առայժմ խաղում է բալանսի վրա: Այլ կերպ հնարավոր չէ, այլ խաղի ռեսուրս առայժմ չկա:

Այդ համատեքստում, 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնին նշանակելու է բալանսի որոշակի խախտում, ինչը կարող է նշանակել անկայունության և անկառավարելիության ռիսկի զգալի աճ: Սարգսյանը հազիվ թե գնա այդ քայլին և, ըստ ամենայնի, կշարունակի բալանսի վրա խաղը, վարչապետի պաշտոնին հավակնելով նոր և առավել մեծ «քաշային» սեգմենտի ձևավորման դեպքում՝ կա՛մ ներքին, կա՛մ արտաքին որևէ խնդրի տեսքով, որին հնարավոր կլինի արդեն հակակշռել դե յուրե իշխանության կարգավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում