Չինաստանի Սիշուանբանինա շրջանի արգելոցում կատաղած փիղը հարձակվել է զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի վրա։ Ավտոբուսի վարորդը չի լքել տրանսպորտային միջոցը և ներսից նկարահանել է վայրի կենդանուն։ Վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, կրում է «Վայրի փղերի հովիտ» անվանումը։
https://www.youtube.com/watch?v=sH_BkTpxMnE
China News Service գործակալության հաղորդմամբ՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով աշխատակիցը խորհուրդ է տվել վարորդին լքելու իր մեքենան, սակայն նա որոշում է ընդունել տեղում մնալու վերաբերյալ։
Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։