Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

88-ի շարժում-30. Միացումից` անկախություն, ԼՂՀ-ն` միջազգային ճանաչման շեմին

Համազգային շարժումը սկսվեց «Միացում» կարգախոսով: Պայքարի սկզբնամասում հասարակությունը ԼՂ հարցը դիտարկում էր պատմական արդարության համատեքստում` խնդիր դնելով հասնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ-ի հուլիսի 5-ի կամայական որոշման վերանայմանը: ԽՍՀՄ գոյության պայմաններում Հայաստանին ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջը սկզբունքորեն նույնիսկ տրամաբանական էր, որովհետ խնդիրն, ըստ էության, դիտարկվում էր միութենական երկու հանրապետությունների միջև տարածքային վեճի համատեքստում: Բացի այդ` տրամաբանական չէր լինի ԽՍՀՄ կազմում հայկական երկրորդ միութենական հանրապետություն ստեղծելու պահանջը: «Միացում» կարգախոսն իր տրամաբանական հանգրվանին հասավ 1989թ-ի դեկտեմբերի 1-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Մարզային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին` Հայաստանին Արցախի վերամիսվորման մասին: Խորհրդային իշխանությունը չճանաչեց այս որոշումը, բովանդակային հարթության վրա Հայաստանի հետ վերամիավորելու կուրսից հրաժարվեց նաև Արցախը` 1991թ-ի սեպտեմբերին հռչակելով իր անկախությունը, սակայն 1989թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումն իրավաբանորեն չի չեղարկվել մինչ օրս:

Վիճակն արմատապես փոխվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ԼՂ խնդիրն, ըստ էության, դադարեց երկրի ներքին հարց լինելուց և վերածվեց տարածաշրջանային կոնֆլիկտի, որն արդեն գտնվում էր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: «Միացում» կարգսխոսի իներցիան դեռ շատ ուժեղ էր ու մեծ էր գայթակղությունը ԼՂ-ը հռչակել նորանկախ Հայաստանի մաս: Խնդիրը նույնիսկ միայն կարգախոսային կապվածությունը չէր, այլ նաև Սփյուռքի և հայկական ավանդական կուսակցությունների` հատկապես ՀՅԴ-Ի գաղափարական ազդեցությունը, որոնք ԼՂ խնդիրը դիտարկում էին Հայ դատի ու պահանջատիրության համատեքստում: Բարեբախտաբար` համազգային շարժման առաջնորդներն, ովքեր ստանձնել էին Հայաստանի իշխանության ղեկը, շրջահայաց գտնվեցին և ԼՂ խնդրի լուծումը ձևակերպեցին համաշխարհային համատեքստին համահունչ: Այսպես ծնվեց Արցախի անկախության գաղափարն, որն իրականություն դարձավ խորհրդային օրենսդրությանը համահունչ:

1994-ին մայիսին հրադադարի պայմանագիրը եռակողմ էր, ինչը նշանակում էր ԼՂՀ անկախության փաստացի ճանաչում, մանավանդ, որ ԼՂՀ սուբյեկտությունը շուտով ստացավ միջազգային որոշակի լեգիտիմություն. մինչև 1998-ը ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիարժեք մասնակից էր:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ԼՂ խնդիրը ենթարկվեց ձևաչափային ու բովանդակային վտանգավոր տրանսֆորմացիայի, ինչի հետևանքով պաշտոնական Ստեփանակերտը դուրս մղվեց բանակցային գործընթացից:

ԼՂՀ-ն այսօր էլ չի վերադարձել բանակցային գործընթաց, սակայն այդ հարցն այսօր կորցրել է ակտուալությունը` թեկուզև այն պատճառով, որ ԼՂ խնդրով բովանդակային բանակցություններ, ըստ էության, չկան: Բացի այդ, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ վստահաբար թույլ են տալիս պնդել, որ համազգային շարժման 30-րդ տարեդարձը դիմավորում ենք ԼՂ խնդրի համար միանգամայն բարենպաստ միջազգային համատեքստով. Արցախը գտնվում է միջազգային ճանաչման ճանապարհի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում